Our mission

Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ն հիմնադրվել է 2006թ-ին: Կազմակերպության նպատակներն (առաքելությունն) են`

 

  • սեռական, վերարտադրողական և հոգեկան առողջության քարոզումը, պահպանումն ու բարելավումը
  • կանանց և տղամարդկանց սեռական խանգարումների կանխարգելումը
  • երիտասարդների հոգեկան և սեռական դաստիարակությունն ու կրթությունը
  • պայքարը սեռական բռնությունների դեմընտանիքի ամրապնդումը և պլանավորումը
  • հոգեսեռական վարքի շեղումների կանխարգելումը
  • սեռավարակների կանխարգելումը


Հասարակության տարբեր շրջաններում անց են կացվել սոցիոլոգիական հարցումներ, հարցման արդյունքները վերլուծվել են, տպագրվել են տեղեկատվական հանրամատչելի բրոշյուրներ, բուկլետներ:
Ծավալում է սեռական առողջության ամրապնդմանը նպաստող ակտիվ գործունեություն: Պարբերաբար իրականացվում են սեմինարներ, բանավեճեր, կլոր սեղաններ հասարակությանը հուզող սեռական բնույթի հարցերի շուրջ` ինչպես հասարակության լայն զանգվածների, այնպես էլ հոգեբանների, մանկավարժների, հարակից բժշկական մասնագետների համար:

  • Կազմակերպության անդամները աջակցություն են ցուցաբերում ՀՀ բնակչության, մասնավորապես երիտասարդների առողջապահությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին:
  • ՀԿ-ն Համագործակցում է ինչպես հայկական անյպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
  • Սեքսոլոգների Համաշխարհային Ասոցիացիա /WAS/
  • Ուկրաինայի սեռական առողջության կենտրոն
  • Մոսկվայի քաղաքային փսիխո-էնդոկրինոլոգիական կլինիկա
  • Սանկտ Պետերբուրգի բժշկական հետդիպլոմային ուսուցման ակադեմիա
  • Հոգեբուժների հայկական ասոցիացիա

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: