Թերևս համամիտ եք, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը, ցավոք, երբեմն դառնում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Խոսքը վիրտուալ սեքսի մասին է:
Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները( acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան – կոսմետոլոգների:Ստանում են բուժում, սակայն այն կարճատև արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է:
Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Իմ մոտ գալուց առաջ, նա խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպեմ իր հետ, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի չլինի թե ինչ-որ մեկը նկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, ինչ կմտածեն մարդիկ, սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով:
Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված լեգենդներ: Տրվելով այդ լեգենդներին տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների
Բժշկության մեջ ամենանվազ ուսումնասիրվածը հոտառության ֆենոմենն է, այն կարող է ունենալ դրական և բացասական ազդեցություն նաև սեքսուալության վրա: Որոշ հոտեր ուժեղացնում են սեռական զգայունությունը`առաջացնելով սեռական գրգռվածություն:
Կրիպտորխիզմը կամ գաղտնամորձությունը համարվում է զարգացման բնածին արատ, երբ ամորձիներից մեկը կամ երկուսը միասին թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ:
Տարբերակում ենք կրիպտորխիզմի հետևյալ ձևերը `
Կոիտալ ցեֆալգիան չունի սեռային տարբերակում, բայց տղամարդկանց մոտ մի քիչ ավելի հաճախ է հանդիպում, ինչու՞, դեռ բացահայտված չէ, բայց
Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում` տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն
Սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրությունը, որը կարող է լինել մի քանի կաթիլ, իսկ երբեմն արյունահոսության նման, կոչվում է պոստկոիտալ: Առաջացման պատճառները շատ բազմազան են` երբեմն այն մի փոքր վնասման հետևանք է լինում, իսկ երբեմն էլ` լուրջ հիվանդության առաջին ախտանիշը: Ուստի չարժե անուշադրության մատնել այն:
Դաշտանից դուրս առավել հաճախ և առաջինը դիտվող արյունահոսությունը հարաբերությունց հետո լինում է դեֆլորացիայի` կուսաթաղանթի վնասման ժամանակ: Երբեմն այն կարող է լինել կոպիտ և շատ ակտիվ սեռական ակտից հետո, երբ վնասվում է հեշտոցի լորձաթաղանթը, իսկ կլիմաքսից հետո դա ավելի ակտուալ է դառնում արդեն ավելի բարակ և ատրոֆիկ լորձաթաղանթի դեպքում:
Ընդհանրապես շաքարային դիաբետ դիագնոզը մարդկանց մոտ առաջացնում է խիստ բացասական և մերժողական տրամադրություն սակայն կարծում եմ, որ պրոբլեմի մասին անտեղյակությունը չի ապահովագրում մեզ խուսափելու դրանից:
Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա, որը ներկայումս հաճախ է հանդիպում.
Պոտենցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան պատենցիայի /էրեկցիայի/ հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչս օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:
Ըստ վիճակագրության` աշխարհում 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայից: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է: