Առողջ սեռական կյանքը՝  առողջ սրտի երաշխիք    

         

Բժշկության զարգացումը բերել է նրան, որ բժիշկները կարևորում են ոչ միայն հիվանդի կյանքը փրկելու, այլ նաև նրա կյանքի որակը լավացնելու խնդիրը: Կյանքի որակի կարևոր բաղադրիչներից է լիարժեք սեռական կյանքը՝ անկախ հիվանդի տարիքից: Կանոնավոր առողջ սեռական կյանքը երկարացնում է  մարդու կյանքը և  նրան ապահովում առողջ սիրտ: Սիրտ-անոթային հիվանդությունների և առողջ սեռական կյանքի կապի  գաղտնիքների մասին զրուցել ենք  բ.գ.թ., «Դիագնոստիկա»  ԲՄ Սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա  Օրդյանիև Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի սեքսոլոգ Հրաչյա Պապյանի հետ:

Կարդալ ավելին...

Ինչպե՞ս կանխել հոմոսեքսուալության տարածումը

Հոմոսեքսուալությունը՝ դա (հուն. հոմո ὁμός -նույն, և լատ. sexsus-սեռ) սեփական սեռի ներկայացուցիչների նախընտրությունն է որպես օբեկտ սիրային փոխհարաբերությունների, էրոտիկ մղման և/կամ սեքսուալ զուգընկերային հարաբերությունների:

Կարդալ ավելին...

Ինչու են տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց

Սեքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից. Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ,հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ. (այստեղ պետք է չհամաձայնել,քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները) ,իրավիճակային գործոններով (անհարմարություն,սեքսի անպատեհ ժամանակ):

Կարդալ ավելին...

Նիմֆոմանիա. երբ արգանդը «խելագարվում է»

Նիմֆոմանիա (գերբարձր սեքսուալ ցանկություն )

Այս անվանումը, գտնում են, որ կիրառել է Պլատոնը: Բանն այն է, որ հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է  հունարեն histera (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որին տրված է մանկածնման պահանջը և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը բերում է կատաղության վիճակի:

Կարդալ ավելին...

Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները

Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու  կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում են միմյանցից:

Կարդալ ավելին...

Սեռական ձեռնապահությունը` որպես առողջությունը պահպանելու մեթոդ

Վերջին ժամանակները շատ է խոսվում  սեռական ձեռնապահության`ժուժկալության կամ աբստինենցիայի  մասին: Շահարկվում է այն փաստը, որ այն կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը, սակայն շատերը տեղյակ չեն, որ սեռական աբստինենցիան նաև համարվում է ընտանիքի պլանավորման կամ, ավելի հասկանալի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու բնական մեթոդներից մեկը: Բացի դրանից, այն ցուցված է որոշ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների ժամանակ, քանի որ ուղղված է պահպանելու մարդու սեռական և  այլ օրգան- համակարգերի առողջությունը:

Աբստինենցիայի ցուցումներն են`

Կարդալ ավելին...

Սեռական ձեռնապահությունը` որպես առողջությունը պահպանելու մեթոդ

Վերջին ժամանակները շատ է խոսվում  սեռական ձեռնապահության`ժուժկալության կամ աբստինենցիայի  մասին: Շահարկվում է այն փաստը, որ այն կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը, սակայն շատերը տեղյակ չեն, որ սեռական աբստինենցիան նաև համարվում է ընտանիքի պլանավորման կամ, ավելի հասկանալի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու բնական մեթոդներից մեկը: Բացի դրանից, այն ցուցված է որոշ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների ժամանակ, քանի որ ուղղված է պահպանելու մարդու սեռական և  այլ օրգան- համակարգերի առողջությունը:

Աբստինենցիայի ցուցումներն են`

Կարդալ ավելին...

Արական անպտղությունը, որպես բժշկագիտության արդի հիմնահարց

Ներկայումս համաշխարհային տվյալներով նկատվում է անպտղության աճման տենդենց, ինչը բացատրվում է էկոլոգիական ախտոտվածութան աճով, մեր ռացիոնում գենետիկական փոփոխված սննդի գերակշռմամբ, քաղաքակրթության զարգացման շեշտակի տեմպով պայմանավորված ինֆորմացիոն սթրեսոգեն գործոններով, միկրոբների դեղորայքակայունության պատճառով խրոնիկական բորբոքային հիվանդությունների աճով, սեռահասուն տարիքում հորմոնալ բացասական տեղաշարժերով:

Կարդալ ավելին...

Սեռական կյանքը 50-ից հետո

Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդու սեռական հակումը (լիբիդո) նվազում է: Սակայն, դա չի նշանակում, որ այն իսպառ մարում է: Նախածերունական հասակում նվազում է թե՛ տղամարդկանց, թե՛կանանց սեռական ակտիվությունը, բայց լիովին չի անհետանում և կարող է արտահայտվել տարբեր ձևերով:

Կարդալ ավելին...

Սեքսուալ լեգենդներ

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված լեգենդներ: Տրվելով այդ լեգենդներին տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի  սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:

Կարդալ ավելին...

Կուսության ցավոտ խնդիրը

Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Իսկ ի՞նչ է կուսաթաղանթը: Կուսաթաղանթը անատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում:

Կարդալ ավելին...

Ո՞րն է կնոջ սեռական հաճույքի օրգանը

Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը:Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումը այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ:

Կարդալ ավելին...