Հարց. Բարև ձեզ Բժիշկ, Ինչով է պայմանավորված կուսաթաղանթի չպատռվելը? Առաջին գիշերից հետո արյուն չկա , և, եթե կուսաթաղանթը չի վնասվել ինչով են պայմանավորված ցավերը հարաբերության ժամանակ՞ Հնարավոր է հղիություն առանց կուսաթաղանթի պատռման՞

Պատասխան:Բարև Ձեզ, կուսաթաղանթը չի պատռվում այն դեպքում երբ լինում է շատ էլաստիկ: Արյուն չի լինում նաև այն դեպքում, երբ կուսաթաղանթը բնածին բացակայում է: Առանց կուսաթաղանթի վնասման հղիանալ հնարավոր է:

բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Արսեն Գրիգորյան

Հարգելի բժիշկ, Արդյոք ճիշտ է, որ երբ ամուսինը ներկա է գտնվում ծննդաբերության ժամանակ, հետագայում սեռական կյանքում լինում են խնդիրներ?
Պատասխան՝ Դա կախված է դրանից թե նա ինչպիսի փսիխոէմոցիոնալ
Կարդալ ավելին...

Հարց՝ Վերջերս սկսել եմ խուսափել սեռական հարաբերություններից, քանի որ գրգռվելիս ինձ մոտ շատ առատ խոնավացում է նկատվում, նույնիսկ հոսում է:

Կարդալ ավելին...

Հարց` Հարգելի բժիշկ
1. բակտերիալ/գարդներելլյոզային/ վագինոզով  կարելի է վարակվել առանց սեռական հարաբերության, թե ոչ:
2.բակտերիալ /գարդներելլյոզային/ վագինոզով վարակված աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու

Կարդալ ավելին...

Հարց՝ Ես 35 տարեկան եմ, կույս եմ: Վերջերս նշանվել եմ: Ես սիրում եմ նրան: Նշանածիս հետ որոշեցինք սեքսով զբաղվել, բայց չստացվեց և դա տևեց մի քանի շաբաթ: Խնդիրն այն է, որ հենց այդ պահին սարսափելի դիսկոմֆորտ եմ ունենում և հետ եմ քաշվում` հետ մղելով նաև զուգընկերոջս: Զուգընկերս շատ համբերատար է իմ հանդեպ: Խնդրում եմ ասեք, ինչ կարելի է անել, ինչպիսի դիրքով, կան արդյոք թմրեցնող միջոցներ առաջին անգամվա համար:

Պատասխան՝ Ցավոք սրտի պետք է ասել ,որ այս վիճակը բնորոշվում է որպես դիսպարենուա կամ հնարավոր է վագինիզմ,և անհնարին է դարձնում սեռական ակտը/սեռական անդամի ներհրումը/:այն հիմնականում հնարավոր չէ հաղթահարել ինքնուրույն,և պահանջվում է մասնագետի սեքսոլոգիական հատուկ բուժում/ցանկալի է կին սեքսոլոգի բժշկական միջամտություն/,որը հատուկ մեթոդիկա կիրառելով հասնում է լիարժեք արդյունքի:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև Ձեզ բժիշկ, խնդրում եմ ասեք հարաբերությունից հետո ինչ դիրքով պետք է պառկել (հղիանալու համար) շնորհակալ եմ:

Կարդալ ավելին...

Հարց՝ Բարև Ձեզ հարգելի բժիշկ! Ես ամուսնացած եմ և ամուսնուս մոտ նկատում եմ, որ նա գրեթե ամեն օր առավոտյան պառկում է փորի վրա և սկսում սեռական շարժումներ կատարել: Դա ինձ համար շատ վիրավորական է, բայց նրան չեմ կարողանում ոչինչ ասել: Խնդրում եմ ասեք, ինչը կարող է նման վարմունքի պատճառ հանդիսանալ: Շնորհակալություն!!

Պատասխան՝ Այս երևույթը,պետք է նկատել ,որ պաթոլոգիկ է/չի համարվում նորմա/,քանի որ նա ամուսնացած է և պետք է լիարժեքորեն ապրի նորմալ սեռական կյանքով:Իսկ այն ,ինչ Դուք նկարագրում եք նման է մաստուրբացիոն պրոցեսի,ինչը այդ պարագայում պետք է բացառվեր:Անհրաժեշտ է խոսել  նրա հետ այդ մասին և համատեղ փորձել ,բժշկի միջամտությամբ,լուծել խնդիրը:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց`Հարգելի Բժիշկ. Ես Անին եմ, շատ շուտով պատրաստվում եմ ամուսնանալ, խնդրում եմ ասեք, թե առողջ տղամարդու մարմնի էրոգեն հատվածները, որոնք են հանդիսանում և նախքան զույգերի սեռական կենակցումը, ինչ այլ եղանակով կարող ես քո տղամարդուն մոտեցնել օրգազմի համեմատաբար բարձր աստիճանին: Հարգելի բժիշկ կանխավ շնորհակալ եմ.

Պատասխան` Տղամարդու էրոգեն զոնան առաջին հերթին սեռական օրգանն է ,նաև ազդրերի ներսային մակերեսը,պտուկների շրջանը:Տղամարդը, առանց սեռական հարաբերության ,կարող է օրգազմի հասնել պետտինգի միջոցով՝առանց սեռական օրգանների անմիջական շփման սեռական օրգանների գրգռում՝ շորի շերտի առկայությամբ:Հնարավոր է նաև փոխադարձ մաստուրբացիայի կիրառումը:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց՝ Լսել եմ, որ, երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը: Դա ճի՞շտ է:

Պատասխան՝
Դրանից սեռական հարաբերությունն առավել անվտանգ չի դառնում: Ընդհակառակը՝ միաժամանակ երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ կարող են պատռվել: Հուսալի պաշտպանության համար բավարար է մեկ պահպանակը, եթե, իհարկե, օգտագործվում է սեռական հարաբերության սկզբից, և պահպանավում են դրա օգտագործման կանոնները: Պետք է նշել, որ պահպանակը կարող է պատռվել նաև այն դեպքերում, եթե հին է (անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին), եթե ջրային հիմքի վրա պատրաստված քսուքների փոխարեն օգտագործվում են ճարպային հիմքով կրեմներ կամ յուղեր:

Բժիշկ Սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյան

Հարց՝ Սեռական ակտից հետո, չնայած որ անպայման լվացվում եմ, մի քանի օր շարունակ միզելուց ուժեղ տհաճ հոտ է գալիս: Կարծում եմ դա պայմանավորված է ամուսնուս սերմնաժայթման հետ: Խնդրում եմ ասեք արդյոք դա նորմալ է, թե միգուցե ամուսնուս մոտ ինչ որ բան այն չէ:

Պատասխան՝ Այս երևույթը /տհաճ հոտ միզելուց/  իհարկե խոսում է այն մասին ,որ առկա է բորբոքային խնդիրներ,որը կարող է սրանալ սեքսուալ ակտիվությունից հետո:պետք է նշել ,որ բորբոքումները հավանաբար առկա են երկուսի մոտ: Անհրաժեշտ է հետազոտվել և ստանալ անհրաժեշտ բուժում

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև ձեզ բժիշկ .Մի քանի ամսից կլինեմ 19 տարեկան.ասեմ որ մինչ այժմ սեռական կյանքով չեմ ապրել. չեմ ունեցել նաև սերմնաժայթքում. ձեռնաշարժությամբ ժամանակ առ ժամանակ զբաղվում եմ, բայց 4-5 րոպե հետո դադարեցնում եմ չունենալով սերմնաժայթքում.կարծում եմ ավելի շատ հոգեբանական խնդիր է.վերջին 2 տարին մոտս ժամանակ առ ժամանակ երազախաբություն է լինում.ամեն դեպքում խնդրում եմ մի խորհուրդ տվեք, եթե անհրաժեշտ է կայցելեմ նաև ձեզ մոտ.

Պատասխան՝ Քանի որ առկա է երազախաբություններ,ուստի պետք է մտածել որ Ձեր մոտ սերմնահեղուկ արտադրվում է ,սակայն մաստուրբացիաների ժամանակ սերմնաժայթքման բացակայությունը պահանջում է որոշակի սեքսոլոգիական սպեցիֆիկ թերապիա:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Հակոբյան Սևադա

Հարց՝ 27 տարեկան եմ, ունեմ բավականին խորացված էրոզիա: Եթե չբուժվեմ, վտանգավոր է այն:

Պատասխան՝ հարգելի նամակագիր,այո վտանգավոր է այդպես թողնելը,հաճախ էրոզիայի տակ թաքնված է լինում ուռուցքաքածին պրոցես կամ բորբոքում: Անպայման բուժեք,այդպես դուք զերծ կպահեք ձեզ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններից: Առողջություն:

Գինեկոլոգ՝ Արմինե Հովհաննիսյան

Հարց՝ Խնդրում եմ ասեք ծննդաբերությունից հետո երբ է կարելի սեռական հարաբերություն ունենալ:
Պատասխան՝ Հարգելի նամակագրր,ծննդաբերությունից հետո նախընտրելի է սեռական հարաբերոևթյունները վերսկսել 40 օր անց,եթե իհարկե արտաքին կարեր չունենք, իսկ եթե ունեք`նախընտրելի է այցելել բժշկի,անցնել զննում,նոր վերսկսել հարաբերությունները:

Բժիշկ գինեկելոգ՝ Արմինե Հովհաննիսյան

Հարց՝ Ունեմ խնդիր և ցանկանում եմ ձեր խորհուրդը լսել:
25 տարեկան եմ, ունեմ ընկեր,  ում շատ սիրում եմ և  սեռական կյանքով ապրում: Իր մոտ ամեն ինչ կարգին է, հաճախակի գրգռումներ և սերմնաժայթքում: Մինչև սեռական հարաբերություններին անցնելը, օրինակ երբ միասին պառկած ենք կամ օրինակ դրսում ենք ու ես ցանկանում եմ իրեն, հեշտոցում խոնավացում նկատվում է, իսկ բուն պրոցեսի ժամանակ հեշտոցը չորանում է, անցնում եմ ձեռնաշարժության, օգտագործում խոնավեցնող պարագաներ և ունենում միայն ծլիկային օրգազմ: Այս վիճակը շատ է կաշկանդում ինձ, մտածում եմ, որ նորից օրգազմի չեմ հասնի: Հիմա որոշել ենք որոշակի ժամանակով դադար տալ սեռական կյանքին, միգուցե օգնի:
Խնդրում եմ ինձ խորհուրդ տալ` ինչ անել: Չեմ հասկանում հոգեբանական խնդիր է, թե ֆիզիոլոգիական:
Մինչ այս ընկերոջս հետ շփումը 4 տարի շփվել եմ մի տղայի հետ, ում հետ սեռական նորմալ և առողջ կյանք չենք ունեցել, կուսությունը պահելու համար խուսափել եմ առողջ կյանքից, հետո ինչ-ինչ լուրջ պատճառներից ելնելով բաժանվեցինք, շատ ծանր սթրես էր բաժանումը` դավաճանություն, եղել է ծեծ- գրեթե 1 տարի անհամապատասխանություն ամեն առումով` հոգեկան դաշտում, անձնային լարված վիճակ, հետո բաժանում, որից հետո գրեթե 1 տարի դուրս չէի գալիս սթրեսից: Այս ընկերոջ հետ սկել եմ շփվել 2 տարի անց:
Մտածում եմ` միգուցե նախկին անհաջող փորձն էլ կարող է նպաստում է այս ամենին` ֆրիգիդություն:
Անչափ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Իհարկե անցյալի անցանկալի մտորումները,սեքսուալ բացասական էմոցիաները,հաճախ ալտերնատիվ սեռական կյանքի ձևերով ապրելը իրենց հետքն են թողնում սեքսուալ զգացողությունների և ենթագիտակցական հիշողության մեջ,սակայն պետք է գիտակցել որ դրանք անցողիկ են և հարմոնիկ ստեղծված սեռական մերձեցումները կշտկեն ամեն ինչ:Հեշտոցի խոնավացման և օրգազմին մի սպասեք՝քանի որ դա ավելորդ լարվածություն է առաջացնում,և չէ որ ամբողջ ընթացքն է հաճելի և ոչ թէ միայն ավարտը: Այնուամենայնիվ կան միջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ազատվել նախկին փորձից մնացած բացասական էմոցիաներից, որն էլ հավանաբար պատճառ է դարձել Ձեր սեռական դժվարությունների: Ուստի վերջինից ազատվելու և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է դիմել սեքսոպաթոլոգի խորհրդատվության:

Հարգանքով՝

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Տղամարդը, ով զբաղվում է սեքսով,որը չի ավարտվում սերմնաժայթքմամբ եվ բավարարմամբ, ունի՞ հոգեբանական խնդիրներ կամ դա կապվա՞ծ է նրա հետ,որ նա շատ երկար ժամանակ(մի քանի տարի)ստիպված է եղել չզբաղել սեքսով:Շնորհակալություն:

Պատասխան՝ Իհարկե դա հոգեբանական խնդիրներով է պայմանավորված՝ինչը կարող է հետևանք լինել տևական մաստուրբացիաների և մի շարք այլ հոգեսեռական զարգացման խանգարումների:

Բժիծկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Հարգելի բժիշկ, հնարավոր է հղիանալուց խուսափելու նպատակով սեռական հարաբերության ժամանակ պահպանակն օգտագործել միայն տղայի սերմնաժայթքումից մի քանի րոպե առաջ: Այդ դեպքում կարող ենք վստահաբար ասել, որ հղիանալու հավանականություն, նախքան սերմնաժայթքումը, գրեթե չկա: Շնորհակալ եմ:

Պատասխան՝ Իհարկե ոչ,քանի որ նույնիսկ մինչև սերմնաժայթքումը շագանակագեղձի հյութի հետ  դուրս է  հոսում քիչ քանակով սերմնաբջիջներ որոնք կարող են հղիացնել:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց՝ Բարև ձեզ, հարգելի բժիշկ ես տասնվեց տարեկան հասակում ունեցել եմ ամորձիների հիվանդություն` օռխիտ, բուժում եմ ընդունել, այժմ տասնինը տարեկան եմ գանգատներ չունեմ, բայց բուժումից հետո ամորձիներիցս մեկը շատ փոքրացել է:

Պատասխան՝Այո.մտահոգվելու կարիք կա քանի որ օրխիտից հետո Ձեր մոտ արձանագրվել է ամորձու հիպոտրոֆիա/չափերի փոքրացումը խոսում է ամորձու թերսնուցման մասին/: Այս դեպքում պարտադիր պետք է հանձնեք սերմնահեղուկի անալիզ/սպերմոգրամմա/ ՝որպեսզի գնահատվի սպերմատոգեն/սերմառաջացման/ ֆունկցիայի վիճակը:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Հարգելի բժիշկ Հակոբյան, երկու հարց եմ ցանկանում Ձեզ ուղղել`ակնկալելով Ձեր մասնագիտական խորհրդատվությունը:Ես 27 տարեկան եմ,ամուսնացած չեմ,ինձ մոտ խնդիրը հետևյալն է.սեռական հարաբերությունների ժամանակ{հատկապես վերջին երկու տարիների ընթացքում} ես շուտ եմ վերջացնում`5-7 րոպե,արդյոք դա կարելի է խնդիր համարել ,և կա արդյոք մի միջոց այդ ժամանակը երկարացնելու համար:Երկրորդ`իմ առնանդամի մաշկը մինչեվ վերջ չի բացվում [բացառությամբ լողանալու ժամանակ]:Այս երկու գործոնները արդյոք լուրջ խնդիրներ են,և ինչ կարելի է անել` խուսափելու համար  այդ խնդիրներից:Հասկանում եմ ,որպես բժիշկ, Ձեզ տարբեր հարցերով են դիմում,սակայն իմ տարօրինակ հարցերի համար ներողություն եմ խնդրում:Կանխավ շատ շնորհակալություն:

Պատասխան՝Այն պարագայում ,որ Դուք չունեք ստաբիլ սեռական կյանք, այս տևողությունը համարվում է տվյալ պարագայում նորմալ:Եթե սեռական անդամի գլխիկի մաշկը հեշտությամբ հետ է քաշվում և սեռական ակտին չի խոչընդոտում ,ապա անհանգստանալու կարիք չկա:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց՝ Վերջերս նկատել եմ, որ առնանդամիս մաշկի տակ սպիտակ գոյացություններ են կուտակվում: Ինչպե՞ս ազատվել դրանցից:

Պատասխան՝ Կուտակված գոյոցությունը կոչվում է սմեգմա /թլպաճարպ/, որը թլիպի ծայրամաշկի գեղձերի արտազատուկն է, կուտակվում է դրա ներքին թերթիկի տակ և առնանդամի պսակաձև ակոսում: Հիմնական բաղադրատարրերը ճարպեր են: Սմեգմագոյացումն ավելանում է սեքսուալ ակտիվ շրջանում /18-25 տարեկանում/ և բացակայում ծերունական տարիքում: Երբ խախտվում են անձնական հիգիենայի կանոնները, և սմեգման երկար ժամանակ չի մաքրվում, ապա դա նպաստում է զանազան բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Այդ առումով անհրաժեշտ է կանխել սմեգմայի կուտակումը՝ պահպանելով անձնական հիգիենայի կանոնները:

Բժիշկ  Սեքսոպաթոլոգ՝ Վրեժ Շահրամանյան

Հարց` Բարև ձեզ ես 22 տարեկան եմ, սեքսով զբաղվելեմ միշտ պահպանակի օգնությամբ, արդեն մի քանի ամիս է ինչ նկատել էմ առնանդամի գլխիկի ամբողջովին կարմրածություն, ինչ կարող է դա լինել?

Պատասխան` Առնանդամի լորձաթաղանթի կարմրությունը կարող է լինել ոչ միայն բորբոքային ,այլև ալերգիկ վիճակների և նեյրոդերմիտների դեպքում: Անպայման ախտորոշման համար պետք է հետազոտվել:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև հարգելի բժիշկ. 23 տարեկան եմ, ապրում եմ սեռական կյանքով, սակայն մինչ այժմ օրգազմ չեմ զգացել: Խնդրում եմ օգնեք ինձ.

Պատասխան՝ Կան կանայք որոնց մոտ դեռևս չի զարգացել հեշտոցային օրգազմ ապրելու ունակությունը,առկա է միայն ծլիկային օրգազմ,որի շեմը առավել ցածր է ՝այսինքն առավել հեշտ է կինը հասնում օչգազմի՝  սեռական օրգանների գրգռման տարբեր միջոցներով :Սա պահանջում է սեքսոլոգիական փսիխոթերապևտիկ կորեկցիա:



Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝    Սևադա Հակոբյան

Հարց՝ Հարգելի Բժիշկ,
Ես 27 տարեկան եմ:
Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցերի պատասխանները.
1. Վարակակիր զուգընկերուհու հետ օրալ սեքսից հետո (կունիլինգուս), որքան ժամանակ անց կարելի է հայտնաբերել վարակը տղայի մոտ?
2. Կա, արդյոք, մի որևէ միջոց, որը օրալ սեքսից հետո օգտագործելու դեպքում հնարավորություն կտա խուսափել սեռավարակի` օրգանիզմ հետագա ներթափանցումից?

Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Կունիլինգվուսի դեպքում իհարկե վարակի անցման հավանականությունը առավել քիչ է քան սեռական կոնտակտի ժամանակ՝ իհարկե եթե բացառվում է լորձաթաղանթների վնասումը և արյան առկայությունը:Այնուամենայնիվ արդեն 2 շաբաթվա ընթացքում կարտահայտվի վարակի կլինիկան:
Վարակի անցումը կարող է կանխել ,բայց ոչ լիարժեք, անտիսեպտիկ միջոցները՝ անմիջապես կոնտակտից հետո կիրառման դեպքում/ օրալ անտիսեպտիկները, օղին/:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց` Բարև ձեզ, ես 20 տարեկան եմ, առնանդամի գլխիկի մոտ զգում եմ կարմրություն և երբեմն այտուցվածություն (չնայած որոշ ժամանակ անց այտուցվածությունը ինքնիրեն իջնում է), երբեմն էլ քոր, դեռևս սեռական հարաբերությամբ չեմ զբաղվել,....Խնդրում եք ասացեք, ինչից կարող են լինել նման երևույթները

Պատասխան` Ըստ էության այդ երևույթները նման են սեռական անդամի գլխիկի շրջանի սնկային ախտահարման,ինչը պայմանավորված կարող է լինել տարբեր գործոններով/դիմադրողականության անկում,անտիբիոտիկների օգտագործում,մրսածություն/: Չի բացառվում ալերգիկ ծագման պրոցեսները: Բոլոր դեպքերում պետք է հետազոտվել:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց՝ բժիշկ ես ուզում եմ իմանալ հնարավոր է արդիոք դադարեցնել կրծքերի մեծացումը?

Պատասխան՝ Այս երևույթը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերով, ինչը կարող է անդրադառնալ կրծքագեղձերի աճի վրա:Դրա հիմնական պատասխանատուն պրոլակտին հորմոնն է, սակայն դրա արտադրությունը կարգավորվում է այլ հորմոնների միջոցով: Անհրաժեշտ է ստուգել և անհրաժեշտության դետքում կատարել հորմոնների կորեկցիա/բուժում/:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց` Իմ մոտ կա գարդներելա: Արդյոք գարդներելայով հիվանդ լինելու դեպքում, պետք է խուսափեմ կնոջս հղիացնելուց?
Կարող է դա վատ ազդեցություն ունենալ պտղի վրա:

Պատասխան` Իհարկե գարդներելան չի ազդում հղիության կամ պտղի վրա, սակայն ամուսիններից մեկի մոտ արձանագրվելու պարագայում մյուսը պետք է պարտադիր անցնի պրոֆիլակտիկ բուժում: Իսկ բուժումը անհրաժեշտ , քանի որ, դա կարող է հետագայում առաջացնել առողջական որոշ խնդիրներ:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան


 

Հարց՝ Երբ ես ալկոհոլ ոմ օգտագործում, շատ շուտ եմ գրգռվում, բայց օրգազմի չեմ հասնում: Իսկ առանց ալկոհոլի ամեն ինչ նորմալ է: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան՝
Ալկոհոլի քիչ չափաբաժինը չի խանգարի, քանի որ այն թուլացնում է նյարդերը, տրամադրում է սեթևեթելու: Բայց պետք է հիշել, որ ալկոհոլի չարաշահումը թմրեցնում է նյարդային վերջավորությունները և սահմանափակում արյան հոսքը, այդ թվում` նաև սեռական օրգանների շրջանում, այսինքն` խախտում է այն պրոցեսը, որը հանգեցնում է օրգազմի: Հետևաբար, պետք է միշտ հիշել, որ սեռական առողջության վրա ալկոհոլը ազդում է հետևյալ սկզբունքով՝ «Մեկը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է»:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Վրեժ Շահրամանյան

Հարց՝ Հարգելի բժիշկ,, ես ունեմ շատ զգայուն առնանդամ: Սկզբում ինձ թվում էր՝ ունեի ֆիզիոլոգիական խնդիրեր, որոնք կարող էին հանգեցնել վաղաժամ սերմնաժայթքման, սակայն կլինիկայում բոլոր անալիզները հանձնելուց հետո պարզվեց, որ ամեն ինչ կարգին է: Փաստորեն վաղաժամ սեմնաժայթքման միակ պատճառը գերզգայուն առնանդամն է: Կարող եք առաջարկել դեղահաբեր կամ քսուքներ, որոնք կիջեցնեն զգայունակությունը?

Պատասխան՝ Այո,Դուք իրանացի եք,երբեմն սեռական անդամի խիստ զգայուն լինելը կարող է բերել վաղաժամ սերմնաժայթքման,որի համար կարող ենք խորհուրդ տալ տեղային անէսթետիկ քսուքներ կամ աէրոզոլել/լիդոկաին,քսիլոկաին և այլն,եթե չկան ալերգիկ ռեակցիաներ դրանց հանդեպ/:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև Ձեզ: Կարելի՞ Է մի հարց: Ի՞նչ կարելի է անել, որ մեծանա անդամի պնդության աստիճանը հարաբերությունից առաջ: Ինչպե՞ս խուսափել նման պրոբլեմներից:

Պատասխան՝ Ընհանրապես եթե Դուք երիտասարդ եք չի կարող լինել լուրջ խնդիր, որը լինի անհաղթահարելի:Այնպես որ պետք է լիովին ինքնավստահորեն տրամադրվել և փորձել առավելագույն հաճույք ստանալ, իսկ սեռական անդամի էրեկցիան գիտակցությունից անկախ պրոցես է և ինքնաբերաբար կզարգանա և կհասնի իր գագաթնակետին: Եթե այն Ձեզ անհանգստացնում է կարող եք Ձեր հանգստության համար դիմել խորհրդատվության համար:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա հակոբյան

Հարց` Բարև Ձեզ կարող եմ իմանալ, թե աղջիկը երբ է ուզում սեռական հարաբերություն ունենալ?

Պատասխան`Իհարկե ոչ,չէ որ կնոջ ցանկությունը սեքսով զբաղվելու պայմանավորված է առաջին հերթին զուգընկերոջ վերաբերմունքից,ընդհանուր նախատրամադրող միջավայրից, միջանձնային փոխհարաբերություններից և ի վերջո ինչ որ անհայտ բանից, որը միայն սիրող տղամարդը կարող է զգալ: Այնպես որ պետք է ստեղծել այդ միջավայրը:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց՝ Լսել եմ, որ, երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը: Դա ճի՞շտ է:

Պատասխան՝
Դրանից սեռական հարաբերությունն առավել անվտանգ չի դառնում: Ընդհակառակը՝ միաժամանակ երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ կարող են պատռվել: Հուսալի պաշտպանության համար բավարար է մեկ պահպանակը, եթե, իհարկե, օգտագործվում է սեռական հարաբերության սկզբից, և պահպանավում են դրա օգտագործման կանոնները: Պետք է նշել, որ պահպանակը կարող է պատռվել նաև այն դեպքերում, եթե հին է (անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին), եթե ջրային հիմքի վրա պատրաստված քսուքների փոխարեն օգտագործվում են ճարպային հիմքով կրեմներ կամ յուղեր:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Վրեժ Շահրամանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

շ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

շ

Հարց՝ Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ, ընկերուհուս հետ շփվում ենք արդեն երկար ժամանակ է "մոտ 5 տարի", ինքներդ էլ եք հասկանում, որ մեր հարաբերությունները չէին կարող մնալ սովորական ընկեր ընկերուհու նման, ստացվում է այնպես, որ մենք հաճախ ենք տանը մենակ լինում, նունիսկ գիշերում նույն անկողնում, բայց բառիս բուն իմաստով մեր մեջ սեքս չի եղել ու չենք ուզում լինի մինչև ամուսնանալը, բայց նաև գրգռվում ու բավարարում ենք միմյանց ձեռքով կամ սեքսի նման ուղղակի անդամս չեմ մտցնում մեջը, սերմս դատարկում եմ իր սեռական օրգանների վրա, երկուսս էլ բավարարվում ենք, բայց հաճախ վերջացնում եմ անմիջապես այդ տեղում կամ փորի վրա, նայած ինչ դիրքում ենք լինում: Ունեմ երկու հարց սրա վերաբերյալ, արդյոք դա վնաս չի լինի դա հետագայում, և հնարավոր է որ ինքը կույս լինելով հանդերձ հղիանա այդ ճանապարհով? Եվս մեկ հարց եթե կարելի է, ունեմ վաղաժամ սերմնաժայթքում, 1-2 րոպե մաքսիմում, եթե չընդհատեմ շարժումներս, դիմել եմ բժշկի, հետազոտվել եմ, անալիզ եմ հանձնել, որևէ վարակ չի եղել, եղել է թեթև բորբոքվածություն, նշանակել է Տինիդազոլ և Ցիպրինոլ, խմել եմ, հետո էլի եմ հետազոտվել, բայց վաղաժամ սերմնաժայթքումը չի անցել, օգտվել եմ նաև անեսթետիկ պարունակեղ պահպանակներից, բայց նկատելի արդյունք չի եղել, երկարել է 10-15 վայրկյանով. Խնդրում եմ, եթե ձեր համար դժվար չէ, պատասխանեք ինձ հուզող հարցերին. նախապես անչափ շնորհակալ եմ, և ներողություն եմ խնդրում Ձեր ժամանակը խլելու համար. Շնորհակալություն

Պատասխան՝ Ձեր նկարագրածը ըստ էության նման է պետտինգի կամ փոխադարձ մաստուրբացիայի, որոնք կարելի է դասել սեռական կյանքի սուռագատ /փոխարինող/ ձևերին:Պետք է ասել, որ երկարատև կիրառման ժամանակ այդ ձևով ստացված սեքսուալ հաճույքի զգացողությունը կարող է ֆիքսվել և հետագայում լիովին դուրս մղել դասական՝ սեռական անդամի ներհրումով ուղեկցվող սեռական հարաբերությունները, ինչը ավելի հավանական է իգական սեռի պարագայում: Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում երկարատև կիրառել սեռական կյանքի փոխարինոզ ձևերը; իսկ վաղաժամ սերմնաժայթքումը այդ պարագայում կարելի է դիտել որպես սեքսուալ գերգրգռման հետևանք: Իսկ վաղաժամ սերմնաժայթքումից ազատվելու բազմաթիվ մեթոդներ կան, որին կարելի է դիմել միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Այդ խնդիրը բնավ բուժելի է:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, մինչև օրս 2 անգամ եմ սեքսով զբաղվել, սակայն չի ստացվել, առաջին անգամ եղել եմ ալկոհոլի ազդեցության տակ և էրեկցիա չեմ ունեցել: Երկրորդ անգամ նունիսկ չկարողացա տրամադրվել: Ես կարողանումեմ ինքնուրույն կարողանում եմ էրեկցիա և սերմնաժայթքում ունենալ: Միայն այդ մտքից, որ կրկին չի ստացվի վախենում եմ սեռական հարաբերություն ունենալ: Ինչ խորհուրդ կտաք? Ինչես ազատվեմ այդ վախից?

Պատասխան՝ Սեռական հարրաբերություն պետք չէ ունենալ Ձեզ ստուգելու համար, դուք այժմ այնպիսի հոգեվիճակում եք, որ բազմաթիվ փորձերը կխորացնեն Ձեր վախի զգացումը, պարզապես պետք ե մեկ անգամ դիմել խորհրդատվության, որպեսզի պատճառը պարզենք և Ձեզ նպատակային բուժում նշանակվի: Անշուշտ Ձեր նշած խնդիրը հաղթահարելի է ու դարձելի , մի ուշացրեք դիմել, քանզի այդ անհանգստությունը ավելի կվնասի Ձեր առողջությունը:

Բժիշկ սեքսոաթոլոգ՝ Ռուզաննա Ազատյան

 

Հարց՝ Ես ունեմ 1 երեխա և ուզում եմ նորից ունենալ երեխա, ինձ մտահոգում է մի հանգամանք, որ իմ սերմնահեղուկի ակտիվության տոկոսը ցածր , ինչից էլ կինս ճի հղիանում: Ինչպես վերականգնել սերմնահեղուկի ակտիվությունը?

Պատասխան՝ Ի ուրախությում մեզ,պետք է ասել,որ ներկայումս առկա են բազմաթիվ բուսական-բնական ծագման պրեպարատներ,որոնք արդյունավետ կիրառվում են սերմնահեղուկի որակական հատկանիշների բարելավման համար:Պետք է հետազոտվել և ստանալ համապատասխան բուժումը,քանի որ բուժումը խիստ ինդիվիդուալ է :Ի ուրախությում մեզ,պետք է ասել,որ ներկայումս առկա են բազմաթիվ բուսական-բնական ծագման պրեպարատներ,որոնք արդյունավետ կիրառվում են սերմնահեղուկի որակական հատկանիշների բարելավման համար:Պետք է հետազոտվել և ստանալ համապատասխան բուժումը,քանի որ բուժումը խիստ ինդիվիդուալ է :

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Ես 20 տարեկան եմ ու իմ անդամի մաշկը մի տեսակ ՞ավելացած է՞, արդյոք վտանգավոր է դա թե ոչ: Կարող եմ դրա հետևանքով լուրջ խնդիրներ ունենալ:Գիտեմ նաև որ վիրահատում են, ճիշտ է? և խնդրում եմ պարզաբանեք թե ինչ վիրահատության մասին է խոսքը, նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝ Այդ վիճակը նման է ֆիմոզի կամ թլիպի հիպերտրոֆիայի/գերաճ/ ,որը կարող է որոշակի դժվարություններ առաջացնի հետագայում սեռական հարաբերությունների կամ սեռական հիգիենան պահպանելու ժամանակ,չնայած հնարավոր է նաև կանխել դա ինչպես նաև վիրահատության անհրաժեշտությունը:Կարող եք այցելել և արդեն կորոշվի բուժման տակտիկան:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև ձեզ։ Ես կցանկանայի իմանալ նախքան ամուսնությունը տարբեր մարդկանց հետ սեռական փորձ ունենալու դրական և բացասական կողմերի մասին։ Ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ սեռական առողջության և ապագա ընտանեկան հարաբերությունների վրա։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Իհարկե  եթե ես որպես բժիշկ-սեքսոլոգ պատասխանեմ,ապա պետք է փաստեմ ,որ սեռական կյանքի փորձը մինչև ամուսնանալը  նպաստում է առաջին ամուսնական գիշերվա հարթ և անկաշկանդ ընթանալուն,ինչը առավել բարենպաստ հող է նախապատրաստում հետագա ընտանեկան սեռական կյանքի համար:Անշուշտ մինչամուսնական սեռական կյանքը պետք է լինի պաշտպանված և ոչ ինքնանպատակ:

Հարց՝ Երկու ամիս առաջ վիժում սկսվեց, 5 շաբաթական հղի էի, կցանկանաի իմանալ ինչքան ժամանակ պետք է անցնի, որ նորից կարողանամ հղիանալ, և արդյոք կարևոր է վիժումից հետո բուժվել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Ցանկացած վիժումից հետո պարտադիր է հետազոտվել և անցնել հակաբորբոքային բուժում ամուսիններով, քանի որ հնարավոր է որոշակի բարդություններ: Իսկ 6 ամիս հետո կարող եք սկսել սեռական կյանքը՝ առանց հակաբեղմնավորիչների,այսինքն պլանավորել հղիանալ:

Հարց՝ Ես 19 տարեկան եմ, սեռական հարաբերությունների ժամանակ բավականին շուտ եմ վերջացնում: Արդյոք դա սեռական հիվանդություն է թե հոգեբանական:

Պատասխան՝ 19 տարեկան հասակում վաղաժամ սերմնաժայթքումը առավել հաճախ կարող է պայմանավորված լինել ոչ ստաբիլ սեռական կյանքով;ինչպես նաև որոշակի նևրոտիկ հոգեբանական գործոններով,իսկ եթե առկա են ռեգուլյար սեռական հարաբերություններ և կա վաղաժամ սերմնաժայթքում ապա անհրաժեշտ է սեքսոլոգիական կոնսուլտացիա՝պատճառագիտությունը պարզելու համար:

Բժիշկ Սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց՝ Բարև ձեզ.հարգելի բժիշկ ինձ հետաքրքրում է եթե հղիության ժամանակ սեքսով զբաղվելուց ամուսինս չօգտագործի պահպանակ դա կվնասի երեխաին? և հղի վիճակեւմ մինչև քանի ամիս է թույլատրվում զբաղվել սեքսով? և ամեն օր սեքսով զբաղվելը կարող է վնաս լինել? եթե վնաս է ապա ասեք թե ինչքան դադարով պետք է լինի.խնդրում եմ այս երեք հարցին պատասխանեք.շնորհակալություն:

Պատասխան՝ Ընդհանրապես միասնական մոտեցում չկա այս հարցի վերաբերյալ, սակայն առավել ապահով է, որ հղիության առաջին տրիմեստրում/եռամսյակում/ խուսափել սեռական ակտիվ կյանքից, ինչպես նաև վերջին 2 ամիսների ընթացքում: Իսկ սեռական կյանքի հաճախությունը սահմանափակել պետք չէ՝դա պետք է պայմանավորված լինի կնոջ սեռական պահանջով: Ամենակարևորը ամուսնական ջերմ և սիրով լի մթնոլորտն է :

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց` Բարև ձեզ ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարձ . ես 22 տարեկան եմ և շատ եմ ցանկանում զբաղվել սեքսով բայց այդ ցանկությունս ես բավարարում եմ ձեռնասշարժությամբ բայց ձեռնաշառժուտյունից հետո մոտս կրկին ցանկություն կա զբաղվել սեքսով ,ես այսքան ժամանակ չէմ ունոցոլ ոչմի սեռական կապ.արդոք այս ձեվով բավարարվելը կվնասի ինձ? եթե իհարկե արդեն չի վնասել: նախապես շնորհակալություն

Պատասխան` Մաստուրբացիան այս տարիքում համարվում է ֆիզիոլոգիական և սեռական համակարգին չի վնասում,սակայն կարող եք ունենալ նաև ռեգուլյար սեռական կյանք,որի հաստատման պարագայում արդեն կունենաք սեքսուալ բավարարություն:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

 

Հարց՝ Ես 50 տարեկան եմ, բայց ինձ մի հարց է տանջում հնարավոր է, որ ամուսնության առաջ հարաբերության ժամանակ տղան առնանդամի թլիփի ցավ ունենա և ասի, որ իր թլիփն է պոկվել և դրանից է արյուն եկել և ինձանից եկած արյունը վերագրի իրեն:

Պատասխան՝ Գիտեք ամեն ինչ հնարավոր է, հավանական է նույնիսկ երկուսից էլ արյունային արտադրություն լինի, բայց ավելի հստակ պատասխանելու համար շատ կարևոր է 2-3 օրվա ընթացքում դիմել մասնագետի, զննման արդյունքում պարզ կլինի:

Կարծում եմ հնարավորինս ձեր հարցի պատասխանը տրվեց:

բժիշկ-սեքսոպաթոլոգ`   Ռուզաննա Ազատյան

Հարց՝ Ես ցանկանւմ եմ իմանալ ինչ խորության է գտնվում կուսաթաղանթը և արդյոք ձերնաշարժութամբ այն կարող է պատռվել.

Պատասխան՝ Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 1-3 սմ վրա: Այն կարող է լինել կլորավուն մեկ կամ մի քանի անցքով հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագշով: Հաճախ կուսաթաղանթը կիսալուսնաձև է և կարող է վրայի անցքը ավելի մեծ լինել: Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության ժամանակ, երբ մատը մտնում է հեշտոց, բայց հավանականությունը մեծ չէ: Ձգված կուսաթաղանթի դեպքում շատ քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ և կինը ստիպված ընդհատում է ներհրումը:

Բժիշկ Սեքսոլոգ՝  Արսեն Գրիգորյան

Հարց՝ Կարծում եմ իմ սեռական օրգանը ախտահարված է սնկային հիվանդությամբ: Ինչ հետևանքներ ունի, արդյոք վարակիչ է, եթե այո ապա ինչ ճանապարհով, ինչպես կարելի է այն բուժել?

Նախապես շատ շնորհակալություն:

Պատասխան՝ Հարգելի Ա.

Սեռական օրգանի սնկային ախտահարումը պայմանական պաթոգեն հիվանդություն է, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով` օրգանիզմի դիմադրողականություն, շաքարային դիաբեթ և այն: Կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով: Քանի որ այն ունի տարբեր դրսևորում, ավելի ստույգ իմանալու համար պետք է կատարել քսուքի հետազոտություն և բուժել, քանի որ տևական սնկային հիվանդությունը կարող է ախտահարել նաև ներքին սեռական օրգանները: Բուժումը անց է կացվում զույգի հետ  հակասնկային կոմպլեքս թերապիայով:

Բժիշկ- սեքսոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Հարգելի Բժիշկ ես չեմ հասկանում թե որն է կնոջ օրգազմը, երբ զգում եմ հաճույք, բայց և միևնույն ժամանակ գագաթնակետ ասվածը չի ստացվում ամուսնուս հետ: Համաձայն եմ, որ խնդիրը իմ մեջ է, գուցե ժամանակի հարց :

Պատասխան՝ Հարգելի Ն.

Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է /գագաթնակետ/ որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացմունքով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ժամանակ էրոգեն գոտիների /հիմնականում սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Կնոջ օրգազմելիությունը, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինս պատճառները: ՈՒղղակի պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում ազդել Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա ի վերջո Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի եթե դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ անալային սեքսը:

Պատասխան: Հարգելի նամակագիր:

Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման: Անալային սեքսով զբաղվելիս օգտագործեք պահպանակ. այն պաշտպանում է ոչ միայն կնոջը, այլ տղամարդուն, քանի որ հնարավոր է` վնասակար մանրէներ թափանցեն առնանդամի ծայրի լորձաթաղանթի մեջ և բորբոքումների պատճառ դառնան: Ցանկալի է օգտագործել հատուկ քսուքներ, որոնք կնվազեցնեն պատռվածքների և միկրոճեղքվածքների առաջացման վտանգը:

 

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Վրեժ Շահրամանյան

 

 

Հարց՝ Ողջունում եմ, ուրախ եմ, որ վերջապես այսպիսի հայկական սայթ կա: Հարցս այսպիսին է, սեռական ակտը երկարացնելու ինչպիսի մեթոդներ կան, հատկապես դեղամիջոցային, եթե կան ապա խնդրում եմ նշեք այդ դեղերի անվանումները, և այն, արդյոք դրանք հակացուցված չեն

 

Պատասխան՝ Հարգելի Պ.

Շնորհական  ենք, որ մեր կայքը օգտակար եղավ Ձեր համար, մեծ ուշադրությամբ կընդունենք Ձեր առաջարկությունները և նկատառումները:

Սեռական հարաբերության տևողությունը երկարացնում են, այն դեպքում երբ առկա է վաղաժամ սերմնաժյթքում, որը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների, ուստի երկարացման միջոցները կածխված են հիմնական հիվանդության տիպից: Վաղախաժամ սերմնաժայթքումը հաստատելու կամ ժխտելու համար անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: Այնուամենայնիվ առանց վերոնշյալ դետալները հստակեցնելու միակ անվտանգ միջոցը դա Բենզոկայինային քսուքով պահպանակներն են, որոնք վաճառվում են դեղատներում:

 

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Արսեն Գրիգորյան

 

 

Հարց` Երբ կուսաթաղանթը խախտված է, այդ դեպքում հարաբերությունից հետո արյուն կլինի, թե ոչ:

 

Պատասխան` Հարգելի նամակագիր

Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ, ես 20 տարեկան տղա եմ և ինքս ինձ բավարարում եմ ոչ սովորական ճանապարհով /ձեռնաշարժությամբ/, այլ անկողնում, փորի վրա պառկած շարժվելով: Ասացեք խնդրում եմ դա նորմալ է, թե ոչ, եթե ոչ ինչ միջոցների դիմեմ:

 

Պատասխան` Հարգելի Նամակագիր

Ձեր տարիքում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ սեքսուալ դրսևորում, եթե Դուք մշտական զուգընկերուհի չունեք: Սակայն ոչ սովորական ճանապարհով սերմնաժայթքման հասնելը իր մեջ որոշակի վտանգ է պարունակում, քանի որ տևական փորձարկումները հետագայում կարող են սեռական խնդիրներ առաջացնել, օրինակ սերմնաժայթքման բացակայություն սեռական հարաբերության ժամանակ:

 

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց` Բարև Ձեզ

Ես 19 տարեկան տղա եմ, ինքնաբավարարմամբ զբաղվել եմ 13 տարեկանից, բայց մի անգամ մայրս տեսել ե ինձ այդ պահին ու ահավոր ծեծել ու պատժել է ինձ: Հիմա չնայած ես գիտեմ, որ դա այդպես չէ, բայց ամեն դեպքում ես զգում եմ, որ մորս հետ այդ միջադեպից հետո ինչ-որ բան է կատարվում իմ հետ, նույնիսկ թեթև անհանգստության զգացում սեռական հարաբերությունից:

Ասացեք խնդրեմ ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ միջադեպը և ընդհանրապես այս հոգեվիճակը և ինչպես կարող եմ ազատվել դրանից:

Շնորհակալ եմ

Պատասխան`Հարգելի նամակագիր

Իհարկե Ձեր տարիքում ինքնավաբարարման համար ստացած պատիժը միանգամայն անարդար է և Դուք ինքներդ բարեբախտաբար հասկացել եք այդ փաստը, թերևս մի փոքր ուշացումով: Ձեր մոր խիստ բացասական վերաբերմունքը ձեռնաշարժության նկատմամբ բեկումնային դեր է խաղացել Ձեր հոգեսեռական զարգացման վրա: Հավանական է, որ Ձեզ փոխանցվել է Ձեր մոր բացասական վերաբերմունքը միանգամայն առողջ սեռական դրսևորումների հանդեպ և Դուք այժմ ռիսկային խմբի մեջ եք` սեռական խանգարումների առաջացման տեսանկյունից: Սակայն Դուք նշում եք սեռական հարաբերությունից առաջ միայն թեթև անհանգստության մասին, որը բնական է և հանդիպում է նաև առողջ անձանց մոտ: Թեթև անհանգստությունը աստիճանաբար` սեռական փորձի կուտակման հետ մեկտեղ իր տեղը կզիջի սեռական ինքնավստահությանը: Այսպիսի բարենպաստ ընթացքին մեծապես կնպաստի բարյացկամ զուգընկերուհին և տարատեսակ խոչընդոտող հանգամանքների բացակայությունը (վերջիններս խիստ անհատական են): Եթե անհանգստությունը պատճառ կդառնա լուրջ սեռական խանգարումների առաջացման, որոնք անհնարին կդարձնեն սեռական մերձեցման հնարավորությունը, ապա Դուք ողջամիտ որոշում կայացրած կլինեք, եթե դիմեք սեքսոպաթոլոգի մասնագիտական օգնությանը:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

 

Հարց` Բարև բժիշկ

Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի, ունեմ 3 երեխա, մենք արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում /ամուսինս դրսում է սերմը դատարկում/, Արդյոք դա կարող է վնասել մեզ և ինչպես:

Պատասխան` Հարգելի նամակագիր

Նախ Դուք պետք է իմանաք, որ ընդհատված սեռական հարաբերությունը ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները 100%-ով չեն պաշտպանում հղիությունից: Ինչևէ, այս տարբերակը թերևս ամենահեշտ և ամենաէժան տարբերակն է եղածներից, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից: Բանը նրանում է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և որպես հետևանք ազդել սերմնաժայթքման վրա: Մյուս կողմից, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ: Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր և Ձեր կնոջ սեքսուալ առողջությանը: Խորհուրդ ենք տալիս հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել իբրև հիմնական, մշտական եղանակ:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

 

Հարց` Ամուսնացած եմ արդեն 3 տարի, շատ եմ սիրում ամուսնուս, սակայնսեռական հարաբերություններից իմ սպասելիքները լրիվ ուրիշ էին, ես ոչինչ չեմ զգում հարաբերության ժամանակ, ցանկություններ ունենում եմ, բայց ոչ իրնկատմամբ, այլ ընդհանրապես. Մենք շատ լավ զույգ ենք, սակայն այդ պլանումդեռ իրար չենք հասկանում: Հույս կա, որ երբևէ ամեն ինչ կփոխվի, թե այսպես ելկմնա. Ամուսինս իրեն բավարարված է զգում,ուղղակի մենք մտածում ենք, որթերևս մենք շատ մտերիմ ենք դարձել իրար, դրա համար այլ կերպ ենքընկալում միմյանց:

Ես շատ եմ սիրում ամուսնուս, բայց ինձ համար դա մեծ խնդիր է:

Պատասխան` Հարգելի նամակագիր

Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը թույլ է տալիս ենթադրել, որ Դուք ունեք սեռական գրգռման և օրգազմի խանգարում և իբրև հետևանք Ձեր մոտ զարգացել է սեռական ցանկության իրավիճակային խանգարում: Այս ամենով հանդերձ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, նույնիսկ շատ եք սիրում: Դուք շատ մտերիմ եք զգում նրա հանդեպ, իսկ դա նշանակում է, որ Ձեր սեռազգայունության բացակայության մեջ միջանձնային փոխհարաբերության գործոնը դեր չի խաղում: Մնում է ենթադրել հետևյալը`

Դուք ունեք խորը ներանձնային խնդիր կապված սեքսի հետ

Դուք ունեք ինչ-որ ֆիզիոլոգիական խնդիր, որի հայտնաբերման և ախտորոշման համար կպահանջվի մանրակրկիտ սեքսոլոգիական քննություն

Խնդիրը սեռական ակտի տեխնիկական կողմի մեջ է, որը չի ապահովում Ձեզ անհրաժեշտ սեռական գրգռման մակարդակ: Այստեղ կարևոր է ինչպես սեռական հարաբերության տևողությունը, որը կապ ունի ամուսնու սերմնաժայթքման հետ, այնպես էլ Ձեր էրոգեն գոտիների բավարար և համապատասխան գրգռումը

Իհարկե չի բացառվում այս երեք տարբերակների համատեղ կամ տարբեր համակցումներով առկայության փաստը: Դուք չեք նշում Ձեր տարիքի, հղիությունների և ծննդաբերությունների, որևէ մարմնական գանգատի մասին, այդ պատճառով դժվար է որևէ կոնկրետ գնահատական տալ Ձեր սեռական ֆունկցիան ապահովող ֆիզիոլոգիական համակարգերի մասին: Դուք չեք նշում նմանապես սեռական հարաբերության տևողության մասին, Ձեր էրոգեն գոտիների գրգռման մասին: Դուք նշում եք միայն Ձեր չարդարացված սպասելիքների փաստը, որը իհարկե դեր ունի Ձեր պարագայում, սակայն ոչ մենաշնորհային դեր:

Իհարկե հույս կա, որ ամեն ինչ կփոխվի, միայն թե այն պարագայում, եթե Դուք շատ ցանկանաք այդ փոփոխությունը և պատրաստ լինեք ինքներդ փոխվելու:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` իսկ եթե ինձ մոտ ֆիզիկական ցանկություն չի առաջանում միայն իր նկատմամբ? Մենք հոգեպես շատ կապված ենք, իսկ այնպես ոչ:Ես իրեն ուրիշ կերպ եմ ընկալում, միգուցե պատճառը դրանում է, ես ընդունակ եմ ֆիզիկական հաճույք ստանալու: Այսպես ուրեմն, ինձ մոտ ցանկություն է առաջանում, բայց հենց սեռական ակտի ժամանակ կորչում է, ցանկություն առաջանում է անընդհատ, ուղղակի ամուսնուս ես չեմ կարողանում ընկալել այդ դերում, հոգեպես շատ ենք մտերմացել իրար հետ:

Պատասխան`

Հարգելի նամակագիր

Եթե Դուք ի վիճակի եք ֆիզիկական կամ թույլ տվեք ասել` սեռական հաճույք ստանալ, ապա Ձեր խնդիրը բուն սեռական ցանկության հետ է կապված: Եվ Դուք միանգամայն ճիշտ եք համարում, որ հոգեպես շատ մտերմանալը կամ ամուսնուն իբրև ոչ սեքսուալ օբյեկտ ընկալելը կարող է պայմանավորել նրա հանդեպ Ձեր սեռական ցանկության բացակայությունը: Պետք է նշել, որ Դուք միակ կինը չեք, որ նման գանգատ եք ներկայացնում: Ամուսնական հարաբերություններում չափից ավելի իրար մոտիկանալը ազդում է շատ կանանց սեռական ցանկության վրա` բերելով դրա նվազմանը:  Դրա համար խորհուրդ է տրվում տարբեր ձևերով աշխատել էրոտիզացնել Ձեր հարաբերությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրիդ սեռական նախասիրությունները և պահանջները, միմյանց միջև պահպանել առողջ դիստանցիա և դրսևորել Ձեր անհատականությունը, փոխել հնացած սեռական ստերեոտիպերը: Եվ հիշեք, որ երկարատև հարաբերություններում սեռական ցանկությունը չի առաջանում ինքնաբուխ կամ էլ իբրև պատասխան ռեակցիա, այլ ստեղծվում է Ձեր իսկ կողմից` դրսևորելով Ձեր անհատականությունը և Ձեր սեքսուալ ինքնությունը:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

 

Հարց` Ընկերուհուս մոտ մի կուրծքը փոքր է մյուսից, որ նայում ես տարբերությունը զգացվում է: ՈՒզում եմ իմանալ ինչու է այդպես? Եվ դա բուժվում է ? Բացի օպերացիայից? Նախորոք շնորհակալ եմ:

Պատասխան` Հարգելի նամակագիր

Կրծքագեղձի չափսերի փոփոխություն սովորաբար դիտվում է երեխային կրծքով կերակրելուց հետո: Եթե երեխան անընդհատ ուտում է մի կրծքից, ապա այդ կուրծքը հավանաբար կերակրումը դադարեցնելուց հետո ավելի մեծ կլինի քան մյուսը: Սովորաբար կրծքերի միջև լինում է չափսերի տարբերություն նաև նախքան կրծքով կերակրելը, բայց ոչ այն աստիճան նկատելի, որ բուժման, այն էլ վիրահատական բուժման միտք առաջանա:

Խորհուրդ ենք տալիս դիմել համապատասխան մասնագետի` մամոլոգի, ով կարող է զննման միջոցով օբյեկտիվ գնահատական տալ չափերի տարբերության մասին և անհրաժեշտության դեպքում շտկող միջոցներ առաջարկլ:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

 

Հարց` Հարգելի Բժիշկ իմ անդամի գլխիկից ներքև մաշկի տակ սպիտակ ինչ որ բան է հավաքվում և լվանալուց էլ ցավում է ու իմ կարծիքով բորբոքվել է. ինչ խորհուրդ կտաք, Նախապես շնորհակալություն

Պատասխան` Հարգելի Լ.

Դա կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարմամբ, որը հնարավոր է համակցվել սեռական անդամի գլխիկի բորբոքային հիվանդություններով: Այստեղ տեղին է նշել սեռական օրգանների հիգենայի մասին /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով օգտագործոոլով ինտիմ հիգենայի համար նախատեսված գելեր/, օգտակար է նաև Երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել առանց տեսնելու և հետազոտելու: Սակայն որոշ դեպքերում /խորացված/ անհրաժեշտ է հատուկ բժշկական միջամտություն ախտորոշման և բուժման համար :


բժիշկ-սեքսոպաթոլոգ` Սեվադա Հակոբյան

Հարց` Բժիշկ ուզում եմ ամուսնանալ, 67 տարեկան եմ, կինս ինձնից 20 տարով երիտասարդ է: ՈՒզում եմ լիարժեք սեռական հարաբերություններ ուեննալ նրա հետ: Հնարավոր է արդյոք:

Բժիշկ-Իսկ սեռական հարաբերություն չունենալու հեռանկարը կկասեցնի արդյոք այդ ամուսնությունը

Նամակագիր-Այո, առանց դրա ես չեմ պատկերացնում իմ ընտանիքը

Բժիշկ-Տարեց հասակում ամուսնությունը ենթադրում է, որ ընտանիքը հիմնվածպետք է լինի միմյանց ապրումակցելու, հոգ տանելու, կարեկցանքի, միմյանց մենությունը փարատելու վրա: Եթե Ձեր համար ամուսնության առաջնային և միակ դրդապատճառը սեռական կյանքն է, ապա այն դառնում է խիստ խոցելի տարբեր գործոնների նկատմամբ: Սեռական Ֆունկցիան պահպանելու մտահոգությունը և սեռական կարողության վրա հավելյալ սևեռումը խանգարում է սեռական ֆունկցիայի ինքնաբեր դրսևորմանը, անկախ տարիքից: Այո, դուք կարող եք ապրել սեռական կյանքով, եթե առաջնային լինեն բարյացակամ միջանձնային հարաբերությունները:

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Արամ Հակոբյան

 

Հարց` Կներեք ինձ մի հարց է հետաքրքրում: Երկար ժամանակ պահպանակով հարաբերություն ունենալ մշտական զուգընկերոջ հետ, որևէ առողջական խնդիր կառաջացնի:
Շնորհակալություն

Պատասխան`Հարգելի նամակագիր
Եթե պահպանակով սեռական հարաբերությունը Ձեզ երկուսիդ սեռական բավարարություն է տալիս, և չի անհանգստացնում ՁԵզ, ապա առողջական որևէ խնդիր չի կարող առաջանալ:


բժիշկ-սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

 

 

 

Հարց` Բարև ձեզ ես 18 տարեկան եմ և ցանկանում եմ միչև ամուսնանալս չունենամ ոչ մի սեռական կապ այսինքն միչև 23 տարեկան,արդիոք դա վնաս չի լինի հետագայում ինձ և ապագա երեխաներիս?շնորհակալություն

Պատասխան`Իհարկե սեռական կյանքի փորձ ունենալը չի խոչնդոտում հետագա ընտանիքի սեքսուալ ներդաշնակությանը,սակայն դուք եք որոշում:Իսկ այդ տարիքում սեռական գեղձերը ինտենսիվ արտադրում են սերմնահեղուկ և ցանկալի է պարբերաբար /շաբաթը գոնե1-2 անգամ/ ունենալ սերմնաժայթքում,թեկուզ մաստուրբացիաների միջոցով,եթե սեռական կյանք ունենալը հակասում է Ձեր մոտեցումներին:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

 

Հարց` Հարգելի բժիշկ 16 տարեկան եմ, հաճախակի զբաղվում եմ ձեռնաշարժությամբ: Վերջերս անդամիս գլխիկի վռա կարմրավուն փոքրիկ գոյացություններ նկատեցի (ավելի շատ նման էր ցանի): Պահպանում եմ սեռական հիգեանայի կանոնները: Ասացեք խնդրեմ ի՞նչ կարող է դա լինել:

Պատասխան` Հնարավոր է դա պայմանավորված է սեռական անդամի գեղձերի և լորձաթաղանթի գրգռմամբ ,ինչը վտանգավոր չէ ,բայց որոշակի խնամք է պահանջում/օրինակ թույլ սոդայաջրով լվացումներ/:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև Ձեզ հարգելի բժիշկ .Խնդրում եմ ասացեք` հայկական հիվանդությունը  կարող է չբերության պատճառ լինել , ազդում է  այդ հիվանդությունը  կնոջ վերարտադրողական համակարգի  վրա ? Նախապես  շնորհակալ եմ .

Պատասխան՝ Հայկական կամ ավելի ստւյգ պարբերական հիվանդության ախտածագումը մինչև վերջ պարզաբանված չէ:Այն հայտնի է որ հակում ունի առաջացնելու լորձաթաղանթների կպումնային ախտահարումներ,որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արգանդախողերի շաժունակության խանգարման և փողային անպտղության առաջացման:Սակայն ճիշտ բուժման և կանխարգելման դեպքում հնարավոր է խուսափել այդ բարդությունից:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հրաց՝ Արդեն 3 տարի է՝ ամուսնացած ենք, բայց կինս չի հղիանում: Պատանեկան տարիքում «Խոզուկ» եմ տարել: Լսել եմ, որ տղամարդն այդ հիվանդությունից հետո չի կարող երեխա ունենալ: Դա ճի՞շտ է:

Պատասխան՝ Եթե հիվանդությունն առանց բարդությունների է անցել, ապա անհանգստանալու կարիք չկա: Խոզուկ /պարօտիտ/ առաջացնող վիրուսը հիմնականում ախտահարում է հարականջային գեղձերը: Սակայն երբեմն այդ հիվանդությունը բարդանում է օրխիտով` ամորձիների բորբոքումով, և այդ դեպքում 30-50 տոկոսով փոքրանում է բորբոքված ամորձու աշխատանքային գործակիցը: Դա կարող է սպերմատոզոիդների քանակի քչացման և դրանց շարժունակության նվազման պատճառ դառնալ` հանգեցնելով անպտղության: Եթե բարդություններ եղել են, ապա պետք է անպայման սեքսոլոգիական հետազոտություն անցնել և սերմնահեղուկի բժշկական քննություն կատարել:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝  Վրեժ Շահրամանյան

Հարց` Հարգելի  բժիշկ,
24 տարեկան եմ, ունեմ զուգընկերուհի և ապրում ենք սեռական ակտիվ կյանքով: Սեռական օրգանների հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Սակայն, ընդամենը երկու օր առաջ առնանդամիս գլխիկի վրա հայտնվել են կարմրավուն խալատիպ գոյացություններ, ինչպես նաև` ժամանակ առ ժամանակ այդ հատվածում քոր է զգացվում: Աշխատանքային խիստ զբաղվածությունս անհնար է դարձնում այս պահին դիմել բժշկի: Խնդրում եմ օգնել ինձ` որևէ դեղամիջոց նշանակելով կամ պարզապես խորհրդով:

Պատասխան` Հարգելի Հ.
Ըստ ձեր նկարագրածի հավանաբար սնկային բալանոպոստիտ է, իհարկե լավ կլիներ հետազոտվել հետո բուժվել, որպեսզի պարզենք սնկի կամ բորբոքման տեսակը, բարդություններից խուսափելու և բուժման բարձր արդյունավետության համար, բայց այնուամենայնիվ կարող եք երիցոկի թուրմով լվացումներ անել և կլոտրիմազոլի քսուք քսել օրը 2 անգամ: Կարևոր և պարտադիր է զուգընկերուհու հետազոտումը և բուժումը, որպեսզի այն չկրկնվի ձեր մոտ:

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Սեվադա Հակոբյան

Հարց` Արդյոք հնարավոր է կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվի միայն մի հոգու հետ? Եվ եթե այո, դա չի ազդում կնոջ հոգեբանության վրա? Իսկ տղամարդկանց դեպքում?

Պատասխան` Հարգելի նամակագիր

Միայն մի հոգու հետ սեքսով զբաղվելու որոշումը արդեն իսկ գալիսէ կնոջ ինքնատիպ հոգեբանությունից, այդպիսի կանայք աչքի են ընկնում հավատարմությամբ, մեծ համբերատարությամբ, զիջողականությամբ, հաշտվողականությամբ: Սրանք բնավորության այն գծերն են, որոնք անձի անքակտելի մասն են կազմում և պայմանավորում են կնոջ սեռական վարքը: Այս տիպի կնոջ հոգեբանության վրա բացասական կարող է ազդել ոչ թե զուգընկերոջ միակը լինելու փաստը, այլ այդ զուգընկերոջ հետ իր ունեցած ոչ առողջ հարաբերությունները:

Եթե այդ հարաբերությունը առողջ է, այսինքն` նպաստում է երկուստեք լիարժեք ինքնազարգացման և փոխադարձ ինքնաբավարարման, ապա դա կին-տղամարդ հարաբերության ամենակատարյալ տարբերակն է, որ կարող է երբևէ գոյություն ունենալ: Եթե հարաբերությունը առողջ չէ, ապա զուգընկերոջը հանուն հոգեկան առողության փոխելը այնքան էլ խելամիտ որոշում չէ, քանի որ նոր զուգընկերոջ հետ հնարավոր է լինեն նույն խնդիրները: Եթե այդ խնդիրները լուծում ստանան, դա կնպաստի զույգի ամուր կապին ու հոգեսեռական առողջությանը:

Տղամարդկանց դեպքում նույնն է, դարձյալ ամեն ինչ կախված է տղամարդու անձի տիպից, կանանց հանդեպ նրա ունեցած վերաբերմունքից, հոգեսեռական զարգացումից:

Վնասակար է սեռական ստերեոտիպային վարքագիծը, որը կարելի է կոտրել ոչ թե զուգընկերոջ/ուհու փոփոխմամբ, այլ սեփական սեքսուալության դրսևորմամբ:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Հարգելի բժիշկ, ես 31 տարեկան եմ, ամուսնացել եմ այս վերջերս, կնոջս մոտ շատ քիչ էր արյան հետքերը և սերմնահեղուկս դուրս էր գալիս հեշտոցից, այժմ շատ քիչ է դուրս գալիս, առնանդամս մինչև վերջ մտնում է հեշտոց և ցավեր կան, ցանկանում եմ իմանալ արյան հետքերը կուսաթաղանթի հետքերն են և ինչ քանակությամբ սերմնահեղուկ է հարկավոր հղիության համար, կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան` Հարգելի Արեգ

Կուսաթախանթը վնասվելուց հետո դեռ մի քանի օր էլ կարող են արյան հետքեր երևան: Սերմնաբջիջները շարժվում են հեղուկի հոսանքին հակառակ, այսինքն դեպի վերև: Մեկ սերմնաժայթքման ժամանակ միջինը մոտ 40 միլիոն սերմնաբջիջ է լցվում հեշտոց, որոնցից հղիացնում է միայն 1-ը: Այնպես որ կարիք չկա անհանգստանալու – սերմնահեղուկը պետք է դուրս գա հեշտոցից ֆիզիկայի օրենքներին համաձայն, իսկ առողջ սերմնաբջիջները պետք է բարձրանան դեպի արգանդ ֆիզիոլոգիայի օրենքներին համաձայն:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Արսեն Գրիգորյան

Հարց` Ինչպես եք նայում այն փաստին, որ վաղ հասակից աղջիկն ու տղան ընկերություն են անում:


Պատասխան
` Եթե մենք «վաղ» ասվածը հասկանում ենք մինչև 18 տարեկանը և «ընկերությունը» պատկերացնում ենք որպես ինտիմ (սեռական) հարաբերություններ, ապա դա չի խրախուսվում, որովհետև մինչև 18 տարեկանը ոչ տղաների և ոչ էլ, մանավանդ, աղջիկների օրգանիզմը լրիվ ձևավորված չէ։ Ձևավորված չեն օրգանիզմի նյարդային, հոգեկան, նաև սեռական ու այլ համակարգերը։ Մինչև սեռական լրիվ հասունացման տարիքին հասնելը աղջիկների հղիությունը կարող է վերածվել կյանքին սպառնացող վտանգի։ Բացի այդ,
սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կարող են դառնալ անպտղության պատճառ։ Իսկ եթե խոսքը վերաբերվում է միայն անմեղ ընկերությանը (սեր, հարգանք)
ապա դա գովելի է։

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Մարատ Զաքարյան

Հարց՝ Հարգելի բժիշկ
Ես 17 տարեկան եմ, սեռական կյանքով չեմ ապրել.Էռոտիկ ֆիլմեր դիտելիս սերմի հոսք է լինում. Ինչից կարող է դա լինել:

Պատասխան՝ Եթե երիտասարդը չի ունենում ռեգուլյար սեռական հարաբերություններ կամ մաստուրբացիաներ ապա այդ դեպքում օրգանիզմը սեքսուալ գրգռման ժամանակ կամ էրոտիկ ֆիլմեր դիտելիս որպես պատասխան դուրս է հանում սերմնահեղուկը կամ շագանակագեղձի հյութը,դա համարվում է նորմալ երևույթ:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարեւ Ձեզ հարգելի բժիշկ:Ես կխնդրեի պատասխանել իմ հետեւյալ հարցին:Ես 22 տարեկան եմ.առնանդամի մաշկի վրա նկատել եմ դեղին բշտիկներ,շատ քիչ,7 հատ միայն մի մասի վռա:Ասացեք խնդրռւմ եմ, դա կարող ե լինել սեռավարակ?Եթե ոչ, ապա ինչից կարող են դրանբք առաջացաց լինել?ՆԱԽԱՊԵՍ ՀԱՅՏՆՈԻՄ ԵՄ ԻՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Պատասխան՝ Առնանդամի մաշկի վրա  դեղին բշտիկները կարող են լինել սովորական ճարպագեղձեր,որոնք ժամանակ առ ժամանակ կարող են ավելի արտահայտիչ դառնալ,կամ հնարավոր է հերպես ինֆեկցիայի կամ որև այլ բորբոքային պրոցեսի դրսևորում լինեն:Այս պարագայում պետք է տարբերակել բժշկական զննման ժամանակ:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Բարև Ձեզ, ես կխնդրեի պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես 18 տարեկան եմ և արագազարկություն ունեմ, ասեք կարելի է զբաղվել ձեռնաշարժությամբ կամ սեքսով?

Պատասխան՝ Տախիկարդիան կամ հաճախասրտությունը հակացուցում չէ սեռական ակտիվության համար,և եթե ռեգուլյար զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ/իհարկե չափավոր/ կամ սեքսով /առանց ստիմուլյատորների կիրառման/,դա կարող է բարերար ազդել հաճախասրտության վրա:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

Հարց՝ Ես 25 տարեկան եմ,Հարգելի բժիշկ ես արդեն մեկ տարի կլինի զգում եմ որ ունեմ սեռական  թուլություն,  բայց լինում են օրեր որ շհատ ավելի ակտիվ ու մեց ցանկություն  եմ ունենում զբաղվել սիրով, բայց ավելի գերակշրող է   թուլությունն,  ինչ կարելի է անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ 25 տարեկան հասակում սեռական թուլությունը կամ սեռական ցանկության բացակայությունը հիմնականում կարող է պայմանավորված լինել հոգեբանական գործոններով,իսկ դրա հաղթահարման համար պետք է կարողանաք չմտածել և չվախենալ պրոբլեմից:Դուք ինքնուրույն կարող եք գտնել թե հատկապես որ իրավիճակներն են բարենպաստ ազդում:Կարեղ եք նաև այցելել մասնագետին` /սեքսապաթոլոգ/անցնելու որոշակի հետազոտություններ:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց` Ես 25 տարեկան եմ, իսկ իմ նշանածը` 26, մենք չենք ապրում սեռական կյանքով և որոշել ենք, որ այդ ամենը միայն պաշտոնապես ամուսնանալուց հետո կլինի մեզ մոտ: Իմ նշանածը նույնպես սեռական հարաբերություններ չի ունեցել այլ աղջիկների հետ:
Արդյոք սեռական կյանքով չապրելը վնասակար է առողջության համար? Եթե այո, ապա ինչ հետևանքների կարող է այն հանգեցնել?
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար!


Պատասխան` Հարգելի նամակագիր
Սեռական կյանքով չապրելը վնասակար չէ առողջության համար: Առողջության համար վնասակար է կանոնավոր և երկար ժամանակ սեռապես գրգռվել ու այդ գրգռվածությունը կիսատ թողնել: Այնպես որ, եթե Դուք կիսատ եք թողնում Ձեր գրգռված վիճակը, ապա խախտում եք սեռական ֆիզիոլոգիայի բնականոն ընթացքը և կարող եք լուրջ բարդությունների առաջ կանգնել հետագայում: Նույնը վերաբերվում է Ձեր նշանածին:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ, իմ զուգընկերոջ մոտ նկատել եմ առնանդամի մաշկի տակից ինչ-որ բշտիկներ, շատ քիչ: մենք սեռական կյանքով չենք զբաղվել, սակայն մեր ներքին օրգանները հպվել են միմյանց. Խնդրում եմ ասեք, արդյոք դրանք վնասակար բաներ չեն, և պետք է արդյոք այդ ժամանակ պաշտպանվել:

Պատասխան` Հարգելի նամակագիր
Ամենայն հավանականությամբ Ձեր կողմից նշված պատկերը համապատասխանում է սեռականմ օրգանների հպումից, շփումից լորձաթաղանթի կողմից ալերգիկ ռեակցիայի հետևանք: Իհարկե հստակեցնելու համար անհրաժեշտ կլինի սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների հետազոտություն, որով և կապահովագրեք ձեր սեռական առողջությունը:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց` Ճիշտ է, արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

Պատասխան` Հարգելի նամակագիր:
Դա գիտական հիմնավորում չունեղող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների /կորյակների/ առաջացումով:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հարց` Բարև ձեզ, ես 20 տարեկան եմ: Չեմ ապրում սեռական կյանքով և երբեմն զբաղվում եմ ձեռնաշարշությամբ: Վերջին երկու անգամները նկատել եմ, որ սերմնահեղուկս ջրիկ է և չունի նախկին տեսքը: Խնդրում եմ մեկնաբանել երևույթը: Արդյոք անհանգստանալու կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան` Հարգելի նամակագիր
Միայն անզեն աչքքով նայելով սերմնահեղուկին և եզրակցություն անել նրա որակական կամ քանակական ցուցանիշների մասին դժվար է և սխալ: Գոյություն ունեն սերմնահեղուկի հետազոտման մեթոդներ, որոնք շատ ինֆորմատիվ են և ցույց են տալիս նույնիսկ չնչին շեղումները նորմայից: Ձեր տարիքի երիտասարդները գոնե մեկ անգամ պետք է հետազոտեն սերմնահեղուկը, որը ըստ էության բարդ չէ:


Բժիշկ սեքսապաթոլոգ`  Ազատյան Ռուզաննա

Հարց` Ինչ սեքսոլոգիական գելեր են պետք օգտագործել  հիգիենան ապահովելու համար, առնանդամի մազերը պետք է հանվի թե ոչ:
Նախապես շնորհակալություն:

Պատասխան` Հարգելի Ա
Ցայլքի շրջանի մազածածկույթը ինչպես մնացած հատվածներինը պահանջում է հիգիենա և խնամք, որը ենթադրում է ցայլքի շրջանի մազածածկույթի  կարճացում: Խորհուրդ է տրվում սեռական օրգանների հիգիենայի համար նախատեսված բուսական և կաթնային հիմքով գելեր:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց՝ Ասացեք խնդրեմ սեռական ակտը երկարացնելու մեթոդներ և եթե կան ապա վնասակար են առողջությանը թե ոչ:

Պատասխան՝ Սեռական ակտը երկարացնելու տեղային ազդող միջոցներ կան/տեղային անզգայացնող քսուքներ/,որոնք կարող են կիրառվել միայն այլ դեղամիջոցների հետ կոմպլեքսում,և միայն բժշկի հսկողությամբ:Դրանք համապատասխան դոզաներով անվնաս են:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան

 

Հարց` Բարև ձեզ, ես մի հարց ունեմ, ես և ընկերս զբաղվում ենք անալային սեքսով, և մի անգամ սեքսի ժամանակ իմ ընկերոջ առնադամից բավականին մեծ քանակությամբ արյուն եկավ: Ինչ պատճառներով կարող է նման բան լինել: Ես լսել եմ, որ դա հնարավոր է երբ ուժեղ գրգռված է տղամարդը:Դա ճիշտ է, և արդյոք դա նորմալ է:

Պատասխան`
Ցանկալի է, որ անալ սեքսը կատարվի պահպանակի միջոցով։ Անպայման օգտագործեք սեռական շփումը հեշտացնող քսուկներ, որպեսզի նախ՝ որևէ ինֆեկցիա չանցնի տղամարդուն (նաև կնոջը) և  հեշտանա սեռական ակտը։ Տղամարդու  սեռական անդամի արյունահոսություն կարող է առաջանալ անդամի սանձիկի կարճ լինելու պատճառով, նաև՝ անդամի բորբոքային պրոցեսներից։ Արյունահոսությունը ընդհանրապես նորմա համարել չի կարելի։ Ցանկալի է նման դեպքում խորհրդակցել մասնագետի հետ:

Բժիշկ-սեքսապաթոլոգ` Մարատ Զաքարյան

Հարց` Բարև...ես 17 տարեկան եմ, չեմ զբաղվել սեռական կյանքով, գրեթե ամեն օր զբաղվում եմ ձեռնաշարժությամբ,առնանդամիս գլխիկը ամբողջովին չի բացվում,վրայի մաշկը ձգվում է և անհնարին լինում բացելը,հարգելի բժիշկ ունեմ ինչ-որ խնդիր?

Պատասխան` Հարգելի Նամակագիր
Ըստ ձեր ներկայացրածի հավանաբար դուք ունեք ֆիմոզ,   դա առնանդամի գլխիկի ոչ լիարժեք բացումն է, որը լինում է բնածին և ձեռքբերովի: Ֆիմոզը երիտասարդների մոտ հաճախակի հանդիպող խնդիր է: Եթե ամենօրյա սեռական հիգիենայի կիրառմամբ չի վերանում, հնարավոր է զարգանա բորբոքային պրոցեսներ և կպումներ: Ուստի վերոնշյալ բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:


Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Սևադա Հակոբյան

Հարց`Բարև ձեզ:Ամուսնացած եմ մոտ... 2 շաբաթ:Օրգազմ դեռ չեմ զգացել և ուշ եմ գրգռվում: Դա նորմալ երևույթ է?

Պատասխան`
Հարգելի Ն.
Աղջիկների մոտ սեռական կյանքի սկզբից օրգազմի զգացողության համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Ընդ որում թե ինչքան, դա խիստ անհատական բնույթ է կրում` կախված նրա բիոլոգիական տիպից, այսինքն հորմոնալ հագեցվածությունից, անձի տիպից ինչպես նաև զույգերի միջանձնային հարաբերություններից: Նորման և ոչ նորման կախված է ձեր սուբյեկտիվ ընկալումից, եթե այն այժմ ձեզ անհանգստացնում է և անդրադառնում է ձեր առողջական վիճակի վրա պետք է դիմել մասնագետի օգնությանը` նևրոտիզացիայից և հետագա բարդություններից խուսափելու համար:
Հուսով եմ պատասխանը սպառիչ էր:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց` Հարգելի բժիշկ

Հղիության վերջնամասում պրոբլեմներ եմ ունեցել արտադրության տեսքով, որը ուղեկցվել է ուժեղ քորով, այն ավելի շուտ նման է ասեղի թույլ ծակոցների: Այն հատկապես ահավոր է լինում նախադաշտանային շրջանում կամ հետդաշտանային առաջին շաբաթը, ինչ կարող է լինել և ինչպես վարվել:


Պատասխան` Հարգելի նամակագիր
Նշանները, որ նկարագրում եք խոսում են հեշտոցային բորբոքման մասին: Հարկավոր է հստակեցնել բորբոքման պատճառը և նշանակել համապատասխան բուժում: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Բժիշկ-սԵքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց`Ինչից է, որ սեռական ակտից դուրս պայմաններում էրեկցիան բավարար է, բայց հարաբերության պահին թուլանում է և չի հաջողվում առնանդամի ներհրումը, շնորհակալություն


Պատասխան`
Հարգելի նամակագիր


Անհանգստությունը, որ ներկայացնում եք` սեքսոլոգիական խնդիր է և կարող է ունենալ բազում պատճառներ, այստեղ մեծ դեր են խաղում Ձեր անձի տիպը, հոգեսեռական զարգացման ընթացքը, սեռական կոնստիտուցիան, ինչպես նաև իրավիճակային գործոններ: Ամեն դեպքում ըստ ձեր նկարագրածի քիչ հավանական է, որ լինի որևէ օրգանական խնդիր: Այս ամենը պետք է մանրամասն հետազոտվեն բժշկի հետ հանդիպման ընթացքում: Ձեր պարագայում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բեղմնավորումից որքան ժամանակ հետո կարելի է իմանալ հղիության մասին? 24 տարեկան

Պատասխան` Հարգելի նամակագիր

Բեղմնավորումը տեղի է ունենում մոտավորապես դաշտանային ցիկլի մեջտեղում, այսինքն հղիության մասին հնարավոր է իմանալ հերթական սպասվելիք դաշտանի օրերին: Եթե դաշտանը ուշանում է, հղիությունը ճանաչող թեստի օգնությամբ կարելի է ճշտել կա՞ արդյոք հղիություն, թե՞ ոչ: Եթե կա, ապա խոսքը գնում է մոտավորապես 2 շաբաթական հղիության մասին:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյան

Հարց`Բարև Ձեզ:
Առնանդամի գլխիկի հարակից շրջանում կուտակվում է սպիտակ ճարպանման զանգված: Դա նորմալ է, թե սնկային հիվանդություն է?
Շնորհակալություն:

Պատասխան` Հարգելի նամակագիր
Տվյալ գանգատը կարող է լինել ինչպես անձնական հիգիենայի խախտման արդյունքում, այնպես էլ չի բացառվում , որ լինի սնկային հիվանդութուն: Այդ պատճառով խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Արամ Հակոբյան

Հարց` Հարգելի բժիշկ 24 տարեկան եմ: Արդեն 2 ամիս է սեռական հարաբերության ժամանակ պասիվ եմ, չեմ կարողանում գրգռվեմ և առնանդամս լրիվ չի ձգվում: Ինչ անեմ:

Պատասխան`Հարգելի Արսեն
Ձեր տարիքում 2 ամիս ժամանակահատվածը բավարար չէ անհանգստանալու համար: Եթե Ձեր խնդիրը շարունակվի և այն աստիճան անհանգստացնի, որ խանգարի Ձեր կյանքի նորմալ ընթացքին, ապա պետք է մասնագետի օգնությամբ կարգավորեք Ձեր խնդիրը:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց` Բարև Ձեզ ես միանգամից գրգռված առնանդամով եթե մուտք եմ գործում հեշտոց, երկար է տևում սեռական ակտը, իսկ եթե ակտից առաջ շոյանքներ և համբյուրներ են լինում 15-20 րոպե, հետո հեշտոց մուտք գործելուց հետո շուտ եմ սերմնաժայթքում: Արժե օգտագործել անզգայացնող նյութերով պահպանակներ և արդյոք նման պահպանակների օգտագործումը չի առաջացնի սեռական թուլություն:

Պատասխան`
Հարգելի Նամակագիր
Վորոնշյալ երևույթը պատկանում է սերմնաժայթքման մասին մեր ունեցած պատկերացումներին և որևէ անհանգստանալու կարիք չկա: Իսկ տեղային անզգայացնող նյութերով պահպանակները կարող են երկարացնել սերմնաժայթքման տևողությունը, բայց որոշ դեպքերում կարող է բացասական ազդել սեռական օրգանի պնդության վրա, որը դարձելի է և վերաբերվում է միայն տվյալ սեռական ակտին:

Բժիշկ սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց` Կարող է արդյոք վտանգ հանդիսանալ առողջությանը, շատ ձեռնաշարժությամբ զբաղվելը? շնորհակալություն...

Պատասխան` Ձեռնաշարժությունը որոշակի տարիքում և պայմաններում սեռական հարաբերությանը փոխարինող միջոց է և այս դեպքում անվնաս է առողջությանը: Վտանգավոր կարող է լինել այն ձեռնաշարժությունը, որը ստանում է կպչուն և սևեռուն բնույթ:


Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, արդեն երկու տարի է ամուսնացած եմ, բայց դեռ երեխա չունենք, չնայած մեկ անգամ վիժել եմ, որից հետո անցել եմ բազմաթիվ հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքում ինձ մոտ որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել, սակայն ամուսնուս մոտ խրոնիկ պրոստատիտ հայտնաբերվեց և բուժում ստացավ, բայց բուժումից հետո կրկնակի հետազոտվել ամուսինս չցանկացավ: Արդյոք նշված հիվանդությունը կարող է պատճառ հանդիսանալ անպտղության, և հրատապ է արդյոք կրկին հետազոտվելը: Իսկ այդ հիվանդությունը կարող է վիժման առիթ լինել? Կանխավ հայտնում եմ խորին շնորհակալություն

Պատասխան`Գոյություն ունեն հղիության վաղ շրջանում մինչև (3 ամսեկան)  վիժման բազմաթիվ պատճառներ. 1) արգանդի անոմալիաներ, 2) արգանդի վզիկի անբավարարություն` պայմանավորված վզիկի հիվանդություններով, տրավմայով կամ պատռվածքով, 3) Էնդոկրին խանգարումներ, 4) ինֆեկցիոն հիվանդություններ /տոքսոպլազմոզ, ցիտոմեգալովիրուս, հերպես վիրուս, քլամիդիա, ուրեոպլազմա, միկոպլազմա և այլն/, 5) Քրոմոսոմային խանգարումներ, 6)տարբեր հիվանդություններ օրէ ծանր սրտի բնածին արատներ, երիկամների անբավարարություն, զարկերակային հիպերտենզիաներ և այլն, 7) անտիֆոսֆոլիպիդային սինդրոմ 8) ծնողների տարիքը 9) ծխելը, ալկոհոլի չարաշահում, թմրանյութեր, 10) ռեզուս կոնֆլիկտ, 11) կանայք, որոնք հատուկ հղիների համար նախատեսված ռեժիմի խախտում և այլ գործոններ: Ձեր հարցի մեջ նշեցիք, որ Ձեր ամուսնիը բուժվել է խրոնիկական պրոստատիտի կապակցությամբ: Եթե այն կապված է եղել վերոնշյալ ինֆեկցիաներով, ապա միգուցե հնարավոր է վիժումը պայմանավորված լինել պրոսատիտով: Եթե պրոստատիտը այլ պատճառով էր պայմանավորված, ապա այն հավանաբար կապ չունի վիժման հետ: Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս մանրակրկիտ հետազոտվեք:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Կարեն Թոփչյան

Հարց` Արդեն 5 տարի է ամուսնացած եմ և դեռևս ոչ մի անգամ չեմ զգացել օրգազմ: Ունենք երկու երեխա: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց չկա լիարժեք լիցքաթափում: Ամուսինս փորձում է ինձ օգնել, բայց ապարդյուն: Դիմել ենք բժշկի, բայց ասել են, որ դա միայն ժամանակի խնդիր է, սակայն դրանից հետո անցել է արդեն 2 տարի և ոչ մի արդյունք: Ինչպես անեմ, որ ես էլ շատ կանանց պես բավականություն ստանամ սեքսից: Արդյոք հնարավոր է լուծել այդ ինձ համար շատ ցավոտ խնդիրը տնային պայմաններում: Ինչ դեղորայք կառաջարկեք նման դեպքում:

Պատասխան` Հարգելի նամակագիրՕրգազմ ապրելու կարողությունը իսկապես շատ դեպքերում ժամանակի խնդիր է, եթե չկան օրգազմի հասնելու այլ խանգարող հանգամանքներ: Դրանց թվին են պատկանում կոնստիտուցիոնալ գործոնը, օրգանիզմի հորմոնալ հագեցվածությունը, միջանձնային հարաբերությունների բնույթը Ձեր ամուսնու հետ, Ձեր ներքին սեքսուալ բարդույթները, սեքսուալ գրգռման ձևը և համապատասխանությունը Ձեր պահանջներին: Ձեր դեպքում փաստորեն առկա է վերոնշյալ գործոններից որևէ մեկը կամ մի քանիսը, քանի որ ժամանակի հետ խնդիրը չի լուծվել: Չկա այնպիսի դեղորայք, որի ազդեցության անմիջական թիրախը լինի կնոջ օրգազմելիության վերականգնումը: Այնուհանդերձ, տնային պայմաններում այս խնդրին լուծում տալու համար Ձեզ հավանաբար օգտակար կլինի իմանալ, որ օրգազմի վրա ֆիքսումը դժվարեցնում և գրեթե անհնարին է դարձնում այդ ֆիզիոլոգիական ռեակցիայի բնականոն առաջացումը: Դուք պետք է նաև իմանաք, որ երկար տևելու դեպքում այս խնդիրը կարող է բացասական անդրադառնալ ձեր մարմնական առողջության վրա երկրորդային նևրոտիկ ռեակցիաների առաջացման հետևանքով: Անօրգազմիայի բուժումը բարձր արդյունավետություն ունի, կան շատ միջոցներ, որոնք, ցավոք, տնային պայմաններում կիրառելի չեն:

 

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Մեկ տարի է սիրահարված եմ,չեմ ունեցել սեռական հարաբերություններ,բայց այդ ընթացքում իմ դաշտանային ցիկլը խանգարվել է և ես շատ եմ նիհարել: Դա կապ ունի ներկայիս հոգեվիճակի հետ: Ինչ խորհուրդ կտաք, արդյոք պետք է դիմել բժշկի: Նախապես շնորհակալություն:


Պատասխան`
Հարգելի նամակագիր
Ձեր տված տեղեկության հիման վրա դժվար է ասել կա արդյոք անմիջական կապ Ձեր հոգեվիճակի և դաշտանի խանգարման միջև: Հնարավոր է, որ կա երրորդ, բոլորովին այլ պատճառ, որը համընկել է Ձեր այս հոգեվիճակի հետ կամ էլ հարուցվել է վերջինիս կողմից:  Ճիշտ կլինի դիմեք բժշկի և մանրամասն քննարկեք Ձեր առողջական վիճակի բոլոր դետալները:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

 

Հարց` Բարև ձեզ, հնարավոր է պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը:

Կանխավ Շնորհակալություն


Պատասխան` Պահպանակով սեռական հարաբերություն ունենալու դեպքում սեռավարակների տարածումը հնարավոր է` 1) Պահպանակի արտադրողը հենց նշում է, որ այն բացարձակ պաշտպանվելու միջոց չէ, 2) կրկնակի օգտագործման դեպքում. 3) Երկար սեռական ակտի դեպքում նվազում է պահպանակի քսուքը երբեմն նաև կնոջ մոտ լյուբրիկացիան /հեշտոցի խոնավացում/, որն էլ պահպանակի վրա միկրոճաքերի առաջացման պատճառ է դառնում: Այս դեպքում խորհուրդ է տրվում  սեռական ակտի ընթացքում փոխել պահպանակը: 4) Հաճախ սկզբում սխալ են հագցնում պահպանակը, հետո հանում և շրջում են, եթե նա ունի խնդիրներ /սեռավարակներ/, ապա այն կփոխանցվի նաև զուգընկերուհուն: 5) Երբեմն հեծյալուհու դիրքի դեպքում կնոջ արտազատուկը կարող է թափվել տղամարդու ամորձիների վրա, և պահպանակը հանելուց հետո առնանդամի կոնտակտի դեպքում սեռավարակը կարող է փոխանցվել.6) Երբեմն օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակի ամբողջականությունը խախտվում է ատամների հպումից: Խորհուրդ է տրվում զգույշ լինել:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Կարեն Թոփչյան

Հարց`Հարգելի բժիշկ ճիշտ է արդյոք սեռական կյանքի փորձ ձեռք բերելու համար առաջին անգամ օգտվել մարմնավաճառի ծառայությունից:

Պատասխան`Իհարկե ոչ: Նույնիսկ ընդհակառակը, եթե սեռական հարաբերությունները հիմնված լինեն սիրո և համակրանքի վրա դա կարող է ավելի դրական էմոցիաներ պարգևի:


Բժիշկ սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց` ԵՍ  ԼՍԵԼ ԵՄ,  ՈՐ  ՀԱՄԱԿԱՐԳՉԻ  ՄՈՏ  ԵՐԿԱՐ  ԱՆՑԱԿՆԵԼՈՒՑ  ԱՅՆ  ԱԶԴՈՒՄ  Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ  ՍԵՌԱԿԱՆ  ՕՐԳԱՆՆԵՐԻ  ՎՐԱ, ԽՆԴՐՈՒՄ  ԵՄ  ԱՍԵԼ  ԱՐԴՅՈ՞Ք  ԴԱ  ԱՅԴՊԵՍ  Է։ ՆԱԽԱՊԵՍ  ՇՀՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ  ԵՄ  ՀԱՅՏՆՈՒՄ։

Պատասխան` Դա կարող է ուղղակի պայմանավորված լինել նստակյաց կենսաձևով , որը կարող է առաջ բերել կոնքի օրգանների կանգային ախտահարումների, որն էլ նպաստւմ է շագանակագեղձի բորբոքային երևույթների` պրոստատիտի զարգացմաը:Սակայն եթե դուք պարբերաբար ընդմիջեք քայլքով կարող եք խուսափել դրանից:


Բժիշկ սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Հարց` Հարգելի բժիշկ. 21 տարեկան եմ, ամուսնացել եմ 7 ամիս առաջ: Սեռական ակտից երբեք օրգազմ չեմ ապրել, դրան մի քանի անգամ հասել եմ ինքնաբավարարման միջոցով, բայց ամեն անգամ մեղքի ծանր զգացում եմ ունեցել: Լսել եմ, որ կանանց օրգազմը լինում է հեշտոցային և ծլիկային. կարծում եմ ինձ մոտ երկրորդն է. միայն այդ ձևն է ինձ հաճելի: Հեշտոցին հպումից ոչինչ չեմ զգում, անգամ տհաճ է: Հոգնել եմ ամեն անգամ օրգազմ ձևացնելուց: Գիտեմ, որ խնդիրն իմ մեջ է: Ինչ խորհուրդ կտաք? Շնորհակալություն:

Պատասխան`Հարգելի նամակագիր
Պետք չէ անհանգստանալ, քանի որ որոշ կանայք սեռական կյանքի սկզբից անմիջապես կարող է օրգազմ չունենան, բայց պարբերաբար սեռական կյանքով ապրելուց հետո վերականգնվի, սակայն այստեղ կա մի բան, պետք չէ տարվել հաճախակի ինքնաբավարարմամբ, քանի որ հնարավոր է առաջանա կախյալություն և իրական սեռական մերձեցումներից կհեռանաք: Այստեղ բացասական հանգամանքներից մեկը ավելի շատ օրգազմ ձևացնելն է, քանի որ դա արդեն անկեղծ հարաբերություններին հակասում է, և հետագայում երբ Ձեր մարմինը հասունացած լինի օրգազմ վերապրելու համար հնարավոր է խնդիրներ ունենաք:  Ճիշտ կլինի անկեղծ լինեք Ձեր զուգընկերոջ հետ դա օրգազմի համար կարևորագույն նախապայմաններից մեկն է: Իսկ եթե այն Ձեզ անհանգստացնում է որպեսզի ավելի չխորացնենք իրավիճակը` առաջացնելով անձի նևրոտիզացիա,  լավ կլինի դիմել մասնագետի օգնության, կան սեքսոլոգիական միջամտություններ և պրեպարատներ որոնք կօգնեն Ձեզ լուծել այն:
Կարծում եմ հնարավորինս սպառիչ էր պատասխանը.


Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց` Հարգելի բժիշկ ես 25 տարեկան եմ ու շատ շուտ եմ հասնում էրեկցիայի: Չեմ կարողանում բավարարել զույգիս: Ասացեք խնդրեմ, ինչն է պատճառը և դա հիվանդություն է, թե ոչ: Խնդրում եմ ասեք ինչ անեմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան` Հարգելի նամակագիր
Էրեկցիայի կարճ տևողությունը հնարավոր է լինել կոնստիտուցիոնալ առանձնահատկություն, այսինք Ձեր բիոլոգիական նորմայի մեջ լինել, որը հիվանդություն Չէ, բայց եթե կա զույգային աններդաշնակություն և Ձեր զուգընկերուհին չի հասցնում ունենալ օրգազմ, ապա կան միջոցներ որոնք օգնում են Ձեզ երկարացել սեռական ակտի տևողությունը, ինչպես նաև կնոջ համար կան միջոցներ որոնք օգնում են մի փոքր արագ հասնել օրգազմի: Սակայն նշված միջամտությունները կլինեն արդյունավետ որևէ ախտաբանական երևույնթերի ժխտման դեպքում, իսկ եթե լինի հիվանդության հետևանք այն նունպես բուժելի է: Այսինքն պետք է դիմել Սեքսոպաթոլոգի կոնսուլտացիայի, հետազոտության արդյունքում կպարզվի պատճառը և Ձեզ համապատասխան ցուցումներ կտրվի, որոնք որպես կանոն միշտ էֆեկտիվ են:


Բժիշկ սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան

Հարց` Խնդրում եմ ասացեք ինչ է իրենից ներկայացնում G-գոտին (G-spot)-ը և արդյոք այդ գոտու սեքսուալ գրգռումը բերում է օրգազմի? Շնորհակալություն


Պատասխան`
G-գոտին (Grafenberg, 1950) 1 սմ տրամագծով, հեշտոցի առաջային պատի վրա` հեշտոցամուտքից մի փոքր վերև գտնվող մի գոտի է, որի հստակ բնույթը մինչ այսօր վերջնական պարզաբանված չէ: Որոշ կանանց մոտ այս գոտու գրգռումը առաջացնում է հեղուկի արտաժայթքում, որն ուղեկցվում է օրգազմով: Հաստատված չէ, որ այս հեղուկը իրենից մեզ է ներկայացնում: Վարկած է առաջ քաշվել (Richards, 1982, 1983), որ G-գոտու գրգռումը օգնում է կանանց հասնել օրգազմի, սակայն այս վարկածը հաստատվել է միայն մի քանի կլինիկական դեպքերի համար ( Leiblum S, 2007, USA), ուստի չի կարող գիտականորեն հաստատված փաստ համարել:


Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ: 8 ամիս է ամուսնացած եմ և դեռ ոչ մի անգամ հաճույք չեմ ստացել ամուսնուցս , բավարարվել եմ ինքնաբավարարմամբ : Հնարավոր է որ ամուսնուս մոտ ինչ-որ խնդիր լինի,և որ հիվանդությունների դեպքում կարող է լինել այդպիսի բան : Շնորհակալություն


Պատասխան`
Սեռական կյանքի մեջ բավարարման հասնելու համար մասնակցություն ունեն զույգից երկուսն էլ, հնարավոր չէ միանշանակ ասել` խնդիրը ամուսնու, թե ձեր մեջ է: Դրա համար ցանկալի է զրուցել յուրաքանչյուրիդ հետ: Հաճախ  տղամարդու մոտ որևէ սեռսկան խնդիր պայմանավորված է կնոջ սեռական վարքով և ընդհանուր վերաբերմունքով և հակառակը` տղամարդու սեռական վարքից կնոջ մոտ հաճախ են առաջանում սեքսուալ խնդիրներ: Այնպես որ խորհուրդ կտամ այցելեք մասնագետի և պարզաբանեք ում դերն ինչքան է ձեր ընդհանուր խնդրի մեջ:  Ի դեպ նման իրավիճակներում խորհուրդ է տրվում չհետաձգել այցի գալը, քանի որ ֆիքսումը խնդրի վրա ավելի է խորացնում խնդիրը և հղի է այլ սեռական խանգարումների առաջացման վտանգով:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` Բարև Ձեզ, իմ զուգընկերոջ մոտ նկատել եմ առնանդամի մաշկի տակից ինչ-որ բշտիկներ, շատ քիչ: մենք սեռական կյանքով չենք զբաղվել, սակայն մեր ներքին օրգանները հպվել են միմյանց. Խնդրում եմ ասեք, արդյոք դրանք վնասակար բաներ չեն, և պետք է արդյոք այդ ժամանակ պաշտպանվել:

Պատասխան` Հարգելի նամակագիր
Ամենայն հավանականությամբ Ձեր կողմից նշված պատկերը համապատասխանում է սեռականմ օրգանների հպումից, շփումից լորձաթաղանթի կողմից ալերգիկ ռեակցիայի հետևանք: Իհարկե հստակեցնելու համար անհրաժեշտ կլինի սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների հետազոտություն, որով և կապահովագրեք ձեր սեռական առողջությունը:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան


Հարց`
Ես 25 տարեկան եմ, իսկ իմ նշանածը` 26, մենք չենք ապրում սեռական կյանքով և որոշել ենք, որ այդ ամենը միայն պաշտոնապես ամուսնանալուց հետո կլինի մեզ մոտ: Իմ նշանածը նույնպես սեռական հարաբերություններ չի ունեցել այլ աղջիկների հետ:
Արդյոք սեռական կյանքով չապրելը վնասակար է առողջության համար? Եթե այո, ապա ինչ հետևանքների կարող է այն հանգեցնել?
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար!


Պատասխան` Հարգելի նամակագիր
Սեռական կյանքով չապրելը վնասակար չէ առողջության համար: Առողջության համար վնասակար է կանոնավոր և երկար ժամանակ սեռապես գրգռվել ու այդ գրգռվածությունը կիսատ թողնել: Այնպես որ, եթե Դուք կիսատ եք թողնում Ձեր գրգռված վիճակը, ապա խախտում եք սեռական ֆիզիոլոգիայի բնականոն ընթացքը և կարող եք լուրջ բարդությունների առաջ կանգնել հետագայում: Նույնը վերաբերվում է Ձեր նշանածին:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց` իսկ եթե ինձ մոտ ֆիզիկական ցանկություն չի առաջանում միայն իր նկատմամբ? Մենք հոգեպես շատ կապված ենք, իսկ այնպես ոչ:Ես իրեն ուրիշ կերպ եմ ընկալում, միգուցե պատճառը դրանում է, ես ընդունակ եմ ֆիզիկական հաճույք ստանալու: Այսպես ուրեմն, ինձ մոտ ցանկություն է առաջանում, բայց հենց սեռական ակտի ժամանակ կորչում է, ցանկություն առաջանում է անընդհատ, ուղղակի ամուսնուս ես չեմ կարողանում ընկալել այդ դերում, հոգեպես շատ ենք մտերմացել իրար հետ:

Պատասխան`

Հարգելի նամակագիր

Եթե Դուք ի վիճակի եք ֆիզիկական կամ թույլ տվեք ասել` սեռական հաճույք ստանալ, ապա Ձեր խնդիրը բուն սեռական ցանկության հետ է կապված: Եվ Դուք միանգամայն ճիշտ եք համարում, որ հոգեպես շատ մտերմանալը կամ ամուսնուն իբրև ոչ սեքսուալ օբյեկտ ընկալելը կարող է պայմանավորել նրա հանդեպ Ձեր սեռական ցանկության բացակայությունը: Պետք է նշել, որ Դուք միակ կինը չեք, որ նման գանգատ եք ներկայացնում: Ամուսնական հարաբերություններում չափից ավելի իրար մոտիկանալը ազդում է շատ կանանց սեռական ցանկության վրա` բերելով դրա նվազմանը: Դրա համար խորհուրդ է տրվում տարբեր ձևերով աշխատել էրոտիզացնել Ձեր հարաբերությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրիդ սեռական նախասիրությունները և պահանջները, միմյանց միջև պահպանել առողջ դիստանցիա և դրսևորել Ձեր անհատականությունը, փոխել հնացած սեռական ստերեոտիպերը: Եվ հիշեք, որ երկարատև հարաբերություններում սեռական ցանկությունը չի առաջանում ինքնաբուխ կամ էլ իբրև պատասխան ռեակցիա, այլ ստեղծվում է Ձեր իսկ կողմից` դրսևորելով Ձեր անհատականությունը և Ձեր սեքսուալ ինքնությունը:

Հարց` Ամուսնացած եմ արդեն 3 տարի, շատ եմ սիրում ամուսնուս, սակայն սեռական հարաբերություններից իմ սպասելիքները լրիվ ուրիշ էին, ես ոչինչ չեմ զգում հարաբերության ժամանակ, ցանկություններ ունենում եմ, բայց ոչ իր նկատմամբ, այլ ընդհանրապես. Մենք շատ լավ զույգ ենք, սակայն այդ պլանում դեռ իրար չենք հասկանում: Հույս կա, որ երբևէ ամեն ինչ կփոխվի, թե այսպես ել կմնա. Ամուսինս իրեն բավարարված է զգում,ուղղակի մենք մտածում ենք, որ թերևս մենք շատ մտերիմ ենք դարձել իրար, դրա համար այլ կերպ ենք ընկալում միմյանց: Ես շատ եմ սիրում ամուսնուս, բայց ինձ համար դա մեծ խնդիր է:

Պատասխան
` Հարգելի նամակագիր

Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը թույլ է տալիս ենթադրել, որ Դուք ունեք սեռական գրգռման և օրգազմի խանգարում և իբրև հետևանք Ձեր մոտ զարգացել է սեռական ցանկության իրավիճակային խանգարում: Այս ամենով հանդերձ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, նույնիսկ շատ եք սիրում: Դուք շատ մտերիմ եք զգում նրա հանդեպ, իսկ դա նշանակում է, որ Ձեր սեռազգայունության բացակայության մեջ միջանձնային փոխհարաբերության գործոնը դեր չի խաղում: Մնում է ենթադրել հետևյալը`

1. Դուք ունեք խորը ներանձնային խնդիր կապված սեքսի հետ

2. Դուք ունեք ինչ-որ ֆիզիոլոգիական խնդիր, որի հայտնաբերման և ախտորոշման համար կպահանջվի մանրակրկիտ սեքսոլոգիական քննություն

3. Խնդիրը սեռական ակտի տեխնիկական կողմի մեջ է, որը չի ապահովում Ձեզ անհրաժեշտ սեռական գրգռման մակարդակ: Այստեղ կարևոր է ինչպես սեռական հարաբերության տևողությունը, որը կապ ունի ամուսնու սերմնաժայթքման հետ, այնպես էլ Ձեր էրոգեն գոտիների բավարար և համապատասխան գրգռումը

Իհարկե չի բացառվում այս երեք տարբերակների համատեղ կամ տարբեր համակցումներով առկայության փաստը: Դուք չեք նշում Ձեր տարիքի, հղիությունների և ծննդաբերությունների, որևէ մարմնական գանգատի մասին, այդ պատճառով դժվար է որևէ կոնկրետ գնահատական տալ Ձեր սեռական ֆունկցիան ապահովող ֆիզիոլոգիական համակարգերի մասին: Դուք չեք նշում նմանապես սեռական հարաբերության տևողության մասին, Ձեր էրոգեն գոտիների գրգռման մասին: Դուք նշում եք միայն Ձեր չարդարացված սպասելիքների փաստը, որը իհարկե դեր ունի Ձեր պարագայում, սակայն ոչ մենաշնորհային դեր:

Իհարկե հույս կա, որ ամեն ինչ կփոխվի, միայն թե այն պարագայում, եթե Դուք շատ ցանկանաք այդ փոփոխությունը և պատրաստ լինեք ինքներդ փոխվելու:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան

Հարց՝ Ինչով է տարբերվում օրգազմը բավարարված լինելուց? Շնորհակալ եմ

Պատասխան՝

Բարև

Սեռական բավարարվածությունը ավելի խորը և ընդգրկուն հասկացություն է, այն պայմանավորված չէ միայն օրգազմով, շատ դեպքերում կինը ապրում է օրգազմի զգացում, բայց չունի հոգեսեքսուալ բավարարվածության զգացում, սեռական հարաբերության ավարտին նա հաճախ ունենում է տրամադրության անկում, հնարավոր է ունենա հետաքրքրության կորուստ սեռական կյանքի հանդեպ, հաճախ միանում են նևրոլոգիական սիմպտոմներ` անքնություն, գլխացավեր, ցրվածություն և այլն: Սա հոգեսեռական խանգարում է և ենթակա է բուժման հետագա բարդություններից խուսափելու համար:
Սակայն կա և հակառակը` կինը չի ապրում օրգազմի զգացում, սակայն միանգամայն բավարարված է իր սեռական կանքով, նրան չի հուզում իր օրգազմի բացակայությւոնը, նա չունի որևէ դիսկոմֆորտի զգացում հարաբերության ընթացքում: Կոպիտ ասած նա միանգամայն գոհ է իր ինտիմ կյանքից:  Այս դեպքում չի կարելի խոսել սեռական խանգարման մասին, այս վիճակը բուժման ենթակա չէ:

Բժիշկ Սեքսոլոգ՝ Նարինե Ներսիսյան