Հարց՝ Վերջերս սկսել եմ խուսափել սեռական հարաբերություններից, քանի որ գրգռվելիս ինձ մոտ շատ առատ խոնավացում է նկատվում, նույնիսկ հոսում է:
Ես ամաչում եմ և շատ եմ վախենում, գուցե դա վախեցնի՞ ընկերոջս:
Պատասխան՝ Կնոջ սեռական օրգանների խոնավացումը կոչվում է լյուբրիկացիա և միանգամայն բնական պրոցես է: Իսկ նրա ծավալը կնոջ գրգռվածության ցուցանիշն է: Դուք չպետք է ամաչեք Ձեր սեքսուալ ֆիզիոլոգիայի դրսևորումներից: Իսկ Ձեր զուգընկերը, հակառակը, պետք է ուրախ լինի դրանից և նորմալ ու հանգիստ վերաբերվի: Այնպես որ, սեքսից բավականությունից ստացեք և մի՛ հուզվեք: