2021 թվականի ապրիլի 28-30-ը կայացավ Արևմտյան հոգեբանական ասոցիացիայի թվով 101-րդ ամենամյան գիտաժողովը, որն այս տարի համավարակի պատճառով առցանց էր։ Գիտաժողովի այս տարվա վերնագիրն էր «Մեծ խնդիրներ» ‘The Big Issues’ :

   Արևմտյան հոգեբանական ասոցիացիան (Western Psychological Association) ամերիկյան կազմակերպություն է, որը զբաղվում է հոգեբանության և վարքային այլ գիտությունների ուսումնասիրությամբ:

   ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Հակոբյանի, Ռուզաննա Ազատյանի, Արուս Իվանյանի, Դավիթ Խալաթյանի և Ֆրեզնոյի համալսարանի Կրիմինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ալեն Ազիզյանի հետ համատեղ գիտական աշխատանքը ներկայացված էր գիտաժողովի «Հոգեախտաբանության և հոգեմետ նյութերի չարաշահում» սեսիային (paper session) :

   Գիտաժողովի ընթացքում զեկույցը՝ «Հայաստանում սեռական խանգարումներով պացիենտների մանկական վնասակար փորձառությունները»  կարդաց բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը։

 

 

 

 

 

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: