Այսօր ամենատարբեր գովազդային նյութերից հաճախ ենք լսում ու կարդում, որ այս կամ այն միջոցը՝ լինի դա հաբ, քսուկ կամ որևէ թուրմ, երկու անգամ ավելացնում է սեռական հաճույքի զգացողությունը կամ մի քանի անգամ լավացնում է էրեկցիայի ֆունկցիան կամ չորս անգամ երկարացնում է սեռական ակտի տևողությունը կամ օրինակ 4-6 սմ-ով մեծացնում է անդամը և դա ընդամենը տասը օրում:
Նմանօրինակ անսահմանափակ ինֆորմացիա... Ու ոչ պակաս հաճախ են հանդիպում տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտության մարդիկ, ովքեր օգտվում են նման միջոցներից ու արդյունքում` չարդարացված սպասումների կամ ձեռք բերած կողմնակի էֆեկտների համար կարիք են ունենում բժշկի հետ խորհրդակցելու։
Նորմայում նման միջոցների մեծ մասի բաղադրությունն անհայտ է, ազդեցության մեխանիզմը այդ թվում մեզ՝ մասնագետներիս համար էլ հիմնականում անհասկանալի է լինում, իսկ կողմնակի էֆեկտները` մասամբ կանխատեսելի։
Այս ամենը կարդալուց հետո կօգտվեք նման միջոցներից թե ոչ, իհարկե, Դուք եք որոշում, բայց օգտվելուց առաջ փորձեք հասկանալ, թե տվյալ միջոցը ինչպե՞ս և ինչի՞ համեմատ է երկու անգամ ավելացնում հաճույքի զգացողությունը, կամ ինչպե՞ս ու ինչի՞ համեմատ է չորս անգամ երկարացնում սեռական ակտը և... և ի վերջո Ձեզ պե՞տք է արդյոք կրկնապատկել հաճույքի զգացողությունը կամ լավացնել էրեկցիայի ֆունկցիան։