Ս/թ ապրիլի 25-27-ը ՌԴ ք․ Սոչիում տեղի ունեցավ «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» XX հոբելյանական միջազգային ամենամյա կոնգրեսը, որին բարի ավանդույթի սկզբունքով գիտական զեկուցմամբ մասնակցեց նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ ի դեմս ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի։
Ավանդական դարձած միջազգային ամենամյա գիտաժողովը գիտական լրջագույն հարթակ է, որտեղ ամեն տարի հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։
Վրեժ Շահրամանյանի զեկուցումը նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրներից մեկին՝ սեռական անհաջողության տագնապային սպասման համախտանիշին («Синдром тревожного ожидания сексуальной неудачи»)։
Ուրախությամբ պետք է փաստենք, որ այս տարի գիտաժողովի կազմակերպիչները՝ ի դեմս ակադ․ Ա․Ա․ Քամալովի, Վ․ Շահրամանյանին շնորհեցին հատուկ մրցանակ («За междисциплинарный вклад в развитие программы мужского здоровья»)` հաշվի առնելով նրա բազմամյա ակտիվ մասնակցությունը «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» կոնգրեսին։
Շնորհավորում ենք Վ․ Շահրամանյանին՝ մաղթելով մասնագիտական հետագա հաջողություններ։