Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 29-ին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է << ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՍՈՄԱՏԻԿ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ >> թեմայով գիտաժողով։
Գիտաժողովի ձևաչափը մուլտիդիսցիպլինարային է, ինչը հնարավորություն կտա բազմակողմանիորեն քննարկել առկա խնդիրները։ Անկյունաքարային հարցերից է լինելու սեռական խանգարումների ախտածագման հոգեկան և սոմատիկ ասպեկտները, պատճառահետևանքային կապերը։ Միջոցառմանը մասնակցությունը լինելու է կրեդիտավորված ՝ ըստ ԱՆ կողմից սահմանված կարգի:
Մասնակիցների թիրախային խումբն է սեքսոպաթոլոգները, հոգեբույժները, կլինիկական հոգեբանները, նյարդաբանները, ուրոլոգները և ընտանեկան բժիշկները։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Ցենտրալ հյուրանոց
14.00 -14.30 Գրանցում
14.30-14.50 Հոգեկան կոմպոնենտի դոմինանտ դերը սեռական դիսֆունկցիաների պաթոգենեզում (Պրոֆ. Արամ Հակոբյան)։
14.50-15.10 Ֆարմակոթերապիան սեքսոլոգիայում և անդրոլոգիայում (Պրոֆ. Բորիս Վորնիկ):
15.10-15.30 Սահմանային վիճակները կլինիկական սեքսոլոգիայում (Պրոֆ․ Ադա Թադևոսյան)։
15.30-16.00 Դեղորայքային և վարքային թերապիայի համակցումը տրանզիտոր էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ. Կլինիկական դեպք. (Սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․ Արսեն Գրիգորյան)։
16.00 -16.30 Ընդմիջում
16.30-16.45 Փոքր կոնքի բորբոքային պրոցեսներով պայմանավորված սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները։ (Սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյան)։
16.45 -17.00 Վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման և բուժման նոր մոտեցումները (Սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․ Արսեն Գրիգորյան)։
17.00 -17.15 Սեռական առողջությունը հիվանդությունների միջազգային դասակարգման վերանայված 11-րդ տարբերակում (Բժիշկ- սեքսոլոգ Սաթենիկ Սահակյան)։
17.15-17.30 Կանանց հոգեծին սեռական դիսֆունկցիաների բուժման առանձնահատկությունները (Բժիշկ- սեքսոլոգ Ռուզաննա Ազատյան)։
17.30 -17.45 Միֆերն ու կարծրատիպերը սեռական առողջության տեսանկյունից (Բժիշկ- սեքսոլոգ, բ․գ․թ Արա Չարչյան "Մեդբալանս" բժշկական կենտրոն)։
17.45- 18.00 Քննարկում
Մասնակցության համար գրանցվեք նշված հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScndmHjJmswsDWn1C104kG1f5r_pCQpvtRtjw5QgamiauhxgA/viewform
Կոնտակտային տվյալներ․ +374 55 42 66 46, +374 93 470707