Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունիսի 21-ին, «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հոթելում  տեղի կունենա միջդիսցիպլինարային գիտաժողով, որը կրում է «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» խորագիրը։

Սույն գիտաժողովի շրջանակում սեռական խանգարումների ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները կքննարկվեն ինտեգրալ համատեքստում, ինչը սեռական խանգարումների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար արդյունավետ մեթոդների մշակման հնարավորություն կտա։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն սեռական խանգարումների զարգացման առանձնահատկությունները մուլտիդիսցիպլինար համատեքստում՝ մասնավորապես վերջինիս  էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները։ Սեմինարի զեկուցողները հանդիսանում են միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետները, ովքեր հանդիսանում են նաև ԵՊԲՀ պրոֆեսորներ և դասախոսներ։

Միջոցառումը կրեդիտավորվելու է, շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։

Գիտաժողովի թիրախային լսարան՝

Սեքսոպաթոլոգներ,  

էնդոկրինոլոգներ

Անդրոլոգներ։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՂՈՒՄՈՎ` «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ»

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝ SEXUAL HEALTH: A COMPLETE APPROACH

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: