2010 թվականից սկսած Սեռական Առողջության Համաշխարհային Ասոցիացիայի /WAS/ նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ը հռչակվեց Սեռական առողջության համաշխարհային օր:
Օրը առանձնացնելու և նշելու նպատակն է՝ հասարակության գիտակցության բարձրացումը, որպեսզի կարողանան հասկանան մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող սեռական առողջության կարևորությունը: Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժան մասն է, որը բնորոշվում է սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությամբ և չի սահմանափակվում միայն այս կամ այն սեռական խանգարման բացակայությամբ: Այս նպատակին ծառայելու համար Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան կազմակերպում է ամենամյա միջազգային գիտաժողովներ, թեմատիկ ճեպազրույցներ և դասախասություններ: Հետևաբար, Հարգելի հայրենակիցնե՛ր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան շնորհավորում է Ձեզ այս կարևորագույն օրվա կապակցությամբ: Մաղթում ենք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ներդաշնակություն, և թող որ ՀԱՍՈՒՆ ՍԵՐԸ ուղեկցի Ձեզ կյանքի բոլոր փուլերում: Վստահեցնում ենք, որ սա է առողջ ընտանիքի և հասարակության գրավականը: