Հիմա կմտածեք` էս ինչ հեքիա՞թ ա, ինչպես կարող ա…
Սեռական հարաբերությունը միայն սեռական օրգանների հարակցումը չէ, այստեղ կա ևս մեկ կարևոր բաղադրիչ, որի մասին գիտեն քչերը : Որպեսզի սեռերի միջև լինի հարաբերություն, որի իմաստը կրում է սեքսուալ-էրոտիկ երանգ, հարկավոր է  ներքին էրոտիկ մղումների փոխադարձ հանդիպում: Հակառակ դեպքում «փենիս-վաժինա հանդիպումը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպման…


Հարաբերությունը ենթադրում է երկկողմանի ներդրում, անպայման չէ երկուստեք ակտիվ նախաձեռնությունը, պասիվ-ռեցեպտիվ դիրքորոշումը ևս ներդրում է:   Անգիտակից մղումը ևս առաջնորդում է դեպի սեռային հարաբերություն: -Ես չէի ուզում,-այդպես ստացվեց, -զղջման այս զգացումը գալիս է անգիտակից քայլերից, որոնց համար անձը, սակայն, միանգամայն պատասխանատու է:  Մարմնի տարբեր բարեմասնությունների էրոտիկ ցուցադրումը, որը հաճախ անձի ինքնավստահության պակասի ածանցյալն է և դրա հաղթահարման միջոց, սեռային հարաբերության տանող կարևոր նախադրյալ է: Այսօրինակ կերպով գրավելով տղամարդու ուշադրությունը` աղջկա անձը ինքնահաստատվում է, ընդ որում ինչքան շատ են ուզողները, այնքան ավելի բարձր է լինում ինքնագնահատականը: Իր հրահրող վարքի հետևանքների մասին աղջիկը ամենաքիչն է մտածում այդ պահին: Երբ հասունանում է սեռային հարաբերության պահը, աղջիկը այնքան սերտորեն է նմանակված լինում իր դերին, որ անհնարին է դառնում տղամարդուն մերժելը (ինչը և նրա իրական ցանկությունն է) և ահա…փենիս-վաժինա հանդիպումը կայացած է: Մի տեսակ ծուղակի պես բան է ստացվում, քանի որ դրանից հետո աղջկա ինքնագնահատականը միանգամից իջնում է, մինչդեռ իր վարքի յուրաքանչյուր քայլով նա անգիտակցաբար տանում էր դեպի այդ «հաղթական ավարտը», որն, ավաղ, շրջվեց միանգամայն հակառակ ուղղությամբ:
Սակայն մի փոքր շեղվեցի, և այսպես` կուսություն առանց կուսաթաղանթի: Ինչպես է հնարավոր սեռական հարաբերություն ունենալ, խախտել կուսաթաղանթի ամբողջականությունը և միևնույն ժամանակ շարունակել կույս լինել: Կարծում եմ համաձայն եք, որ կուսության գաղափարի կարևոր մասն են կազմում անձեռնմխելիությունը, անհասանելի մնալը, մաքրությունից փայլելը, պսպղալը, անհոգ ուրախությունը: Դժվար չէ կռահել, որ նշվածներից և ոչ մեկը կապ չունի կուսաթաղանթի հետ, որը վաժինայի մուտքում տեղակայված շարակցական հյուսվածքի մի խղճուկ կտոր է:  Վերոնշյալ բնութագրիչների կրողը ամենևին կուսաթաղանթը չէ, և ոչ էլ անձը` բնավորության ու խառվածքի իր անքակտելի գծերով, արժեքային համակարգով:
Ուրախության, մաքրության և անհասանելի մնալու հիմքը կա յուրաքանչյուր մարդու մեջ, սակայն ոչ պատրաստի վիճակում: Այն ձևավորվում և հասունանում է միայն այն անձանց մոտ, ովքեր իսկապես աշխատանք են տանում իրենց մեջ, ներքին աշխատանք ուրախության և մաքրության, միշտ ցանկալի լինելու, միշտ տենչալի մնալու, անհասանելի թվալու չափ «մեծ» լինելու ուղղությամբ: Սա անձի ինքնահաղթահարման ուղին է, որը տանում է անձնական վախերի անհետացմանը, անձի ծուղակներից զերծ մնալուն, անձի գերին դառնալուց: Կուսաթաղանթը անձի կարևոր զենքերից է և այդ զենքի դեմ կարելի է պայքարել միայն ավելի հզոր զենքով` խելքով կամ թույլ տվեք ավելի մասնագիտորեն լեզվով` ինքնագիտակցության արթնությամբ: Սուրբ գրային «արթուն եղեք» արտահայտությունը կուսաթաղանթի բեռից ազատվելու ամենահզոր միջոցն է: Արթուն եղեք, կատուն քնած չէ, արտահայտությունը հայտնի մուլտֆիլմից` ասածիս վառ օրինակն է: Արթնացրեք ոգեղենը, հոգևորը, և կուսաթաղանթի ներկայությունը կամ բացակայությունը ձեզ ամենևին չի անհանգստացնի: