Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՒԼՏԻԴԻՍՑԻՊԼԻՆԱՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 25-ամյակին:

Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերի 13-14-ին՝ ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:  

Գիտաժողովին կմասնակցեն սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահամցի և տեղացի առաջատար մասնագետներ:   

Գիտաժողովը ընդգրկում է  հետևյալ ոլորտները՝

Սեքսոլոգիա, Անդրոլոգիա, Ընտանեկան բժշկություն, Հոգեբուժություն, Հոգեթերապիա, Բժշկական հոգեբանություն, Էնդոկրինոլոգիա, Նյարդաբանություն, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա, Ռեպրոդուկտոլոգիա և այլն: 

Գիտաժողովի թեմաները՝

1. Սեքսոլոգիան որպես պարտադիր ուսումնական առարկա բարձրագույն բժշկական կրթության համակարգում։  Առարկայի դասավանդման դերն ու կարևորությունը ապագա բժշկի մասնագիտացման գործում։ 

2. Սեռախտաբանական կլինիկական դրսևորումները ընդհանուր բժշկական պրակտիկայում։ Սեռական պաթոլոգիան ընդհանուր բժշկի պրակտիկայում։

3. Տղամարդկանց և կանանց սեռական խանգարումները  սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ: 

4. Տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների տարբերակիչ ախտորոշումը հարակից մասնագետների կողմից։ 

5. Տղամարդկանց  անպտղություն, հիպոգոնադիզմ, անդրոգենոդեֆիցիտ։ 

6. Ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ և սեռական խանգարումներ։

7. Սթրես, դեպրեսիա, նևրոզ և սեռական առողջություն։

8. Սեռական խանգարումներ՝ պայմանավորված փոքր կոնքի բորբոքային հիվանդություններով և ՍՃՓՀ։  

9. Սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդները։

10. Դատական, դատահոգեբանական և կրիմինալային սեքսոլոգիայի արդի խնդիրները։

        Գրանցում 

Մասնակիցների գրանցումը կանցկացվի գրանցակետում, որը գտնվելու է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (Կորյունի փ.2) Նիստերի դահլիճի (Կարմիր դահլիճ) մուտքի մոտ: 

Կազմակերպիչներ՝  ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոն և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա

 

Գիտաժողովին մասնակցելու հարցերով դիմել Կազմկոմիտե

 Հեռախոս:  +374-93470707, +374-94426628

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝

                                    ԿԱԶՄԿՈՄԻՏԵ