Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 7-ին, Իբիս Երևան Սենթր հյուրանոցում տեղի կունենա մուլտիդիսցիպլինարային գիտագործնական սեմինար, որը կրում է «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ» խորագիրը։
Սույն սեմինարի շրջանակում սեռական խանգարումների ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները կքննարկվեն ինտեգրալ համատեքստում, ինչը սեռական խանգարումների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար արդյունավետ մեթոդների մշակման հնարավորություն կտա։ Գիտագործնական սեմինարի ընթացքում կներկայացվեն նաև 2023 թ․-ին Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության ամենամյա գիտաժողովին ներկայացված կանանց և տղամարդկանց սեռական խանգարումների բուժման նորագույն ուղեցույցները։ Սեմինարի զեկուցողները հանդիսանում են միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետները, ովքեր հանդիսանում են նաև ԵՊԲՀ պրոֆեսորներ և դասախոսներ։
Միջոցառումը կրեդիտավորվելու է, շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։
Գիտաժողովի թիրախային լսարան՝
Սեքսոպաթոլոգներ,
Հոգեբույժներ,
Բժշկական հոգեբաններ,
Գինեկոլոգներ,
էնդոկրինոլոգներ։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՂՈՒՄՈՎ` «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ»
ԳՐԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝ SEXUAL HEALTH: A COMPLETE APPROACH