Սույն թվականի փետրվարին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 24-րդ համագումարը: Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգները՝ պրոֆեսոր Արամ Հակոբյանը, բ․գ․թ․ Արսեն Գրիգորյանը, Ռուզաննա Ազատյանը և Սաթենիկ Սահակյանը։



Ռուզաննա Ազատյանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության համառոտագիրը՝ COVID-19 համավարակի ազդեցությունը Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վրա։      

 

 

       

ESSM-ը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից սեռական բժշկության մեջ ներգրավված գիտնականների և բժիշկների: Այս տարվա համագումարին կար ավելի քան 690 մասնակից 59 երկրից։ Հագեցած գիտական ​​ծրագիրը մասնակիցներին ծանոթացրեց գիտության վերջին նորություններին:
Համագումարը մուլտիդիսցիպլինար էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և  Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան  կդառնա ESSM-ի մասնաճյուղային կազմակերպությունը (Аffiliate Аssociation) մեր տարածաշջանում, ինչը ավելի շատ կնպաստի Հայաստանում սեքսոլոգիայի բնագավառում գիտա-գործնական զարգացմանը։

     

 

 

 

 

 

 


Միջազգային գիտաժողովներում մասնակցելը և շփումը աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ հնարավորություն է տալիս լինել տեղեկացված բժշկության վերջին զարգացումներին, ինչպես նաև ստեղծել նոր գիտական և գիտահետազոտական կապեր ամբողջ աշխարհում:  



    
       Վոետ Գիանոտեն        

 

 

ISSM past president Annamaria Giraldi