Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «ՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՒԼՏԻԴԻՍՑԻՊԼԻՆԱՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 18-19-ին՝ ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:
Գիտաժողովին կմասնակցեն սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահամցի և տեղացի առաջատար մասնագետներ:
Գիտաժողովը ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
Սեքսոլոգիա, Անդրոլոգիա, Ընտանեկան բժշկություն, Հոգեբուժություն, Հոգեթերապիա, Բժշկական հոգեբանություն, Էնդոկրինոլոգիա, Նյարդաբանություն, Հանրային առողջություն, Գինեկոլոգիա, Վեներոլոգիա, Ուրոլոգիա, Ռեպրոդուկտոլոգիա, Փիլիսոփայություն և էթիկա և այլն:
Գիտաժողովի թեմաները՝
1. Սեքսոլոգիան որպես պարտադիր ուսումնական առարկա բարձրագույն բժշկական կրթության համակարգում։ Առարկայի դասավանդման դերն ու կարևորությունը ապագա բժշկի մասնագիտացման գործում։
2. Սեռախտաբանական կլինիկական դրսևորումները ընդհանուր բժշկական պրակտիկայում։ Սեռական պաթոլոգիան ընդհանուր բժշկի պրակտիկայում։
3. Տղամարդկանց և կանանց սեռական խանգարումները սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ:
4. Տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների տարբերակիչ ախտորոշումը հարակից մասնագետների կողմից։
5. Տղամարդկանց անպտղություն, հիպոգոնադիզմ, անդրոգենոդեֆիցիտ։
6. Ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ և սեռական խանգարումներ։
7. Սթրես, դեպրեսիա, նևրոզ և սեռական առողջություն։
8. Սեռական խանգարումներ՝ պայմանավորված փոքր կոնքի բորբոքային հիվանդություններով և ՍՃՓՀ։
9. Սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդները։
10. Դատական, դատահոգեբանական և կրիմինալային սեքսոլոգիայի արդի խնդիրները։
ԽՈՍՆԱԿՆԵՐ
ԿԱԼԻՆՉԵՆԿՈ Սվետլանա Յուրիի
Էնդոկրինոլոգ, անդրոլոգ, սեքսոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր, ФПК МР РУДН էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար, տղամարդկանց ծերացման ուսումնասիրության Եվրոպական ընկերության Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ: Ս.Յու. Կալինչենկոն ավելի քան 120 տպագրված գիտական աշխատանքների, 4 մենագրությունների հեղինակ է:
ՎՈՐՆԻԿ Բորիս Միխայիլի
Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր, Կիևի ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ХМАПО-ի սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինայի վաստակավոր բժիշկ, բարձրակարգ կատեգորիայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգների և անդրոլոգների Եվրո-Ասիական ասոցիացիայի նախագահ, Սեքսոլոգների եվրոպական ֆեդերացիայի անդամ, վերարտադրողական և սեռական առողջության հարցերով միջազգային փորձագետ:
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ադա Սեմյոնի
Հոգեբույժ, հոգեթերապևտ, սթրեսոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր, էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (МАНЭБ), РА իրավաբանական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի, Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի, սթրեսի միջազգային ասոցիացիայի, «Սթրես և վարք» միջազգային ասոցիացիայի անդամ: Հեղինակ է ավելի քան 100 տպագրված աշխատանքների և մի քանի մենագրությունների, որոնք նվիրված են հոգետրավմա ստացած անձանց խնդիրներին: Ա.Ս. Թադևոսյանին է պատկանում առողջության խանգարման սթրես-փուլ-ուղղորդված (СФОМ) մոդելը:
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Ստեփան Նարբեի
Հոգեբույժ, հոգեթերապևտ, սեքսոլոգ, փսիխոէնդոկրինոլոգ, Մոսկվայի փսիխոէնդոկրինոլոգիայի քաղաքային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր: Ավելի քան 100 գիտական հրապարակումների և հոգեկան հիվանդությունների բուժման 4 նոր հայտնագործությունների հեղինակ:
Գիտաժողովին մասնակցելու ձևերը՝
թեզերի և հոդվածների տպագրում,
թեզերի և հոդվածների տպագրում՝ բանավոր զեկուցումով,
բանավոր զեկուցում՝ առանց թեզերի և հոդվածների տպագրման:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կոնֆերանսին մասնակցելու պայմանները՝
Թեզը կամ հոդվածը պետք է ունենա հետևյալ տեսքը. էջի չափսերը՝ 210*297 (A4), ձախ դաշտը՝ 2,5, աջ, վերին և ստորին դաշտերը՝ 2 սմ: Տառատեսակը՝ հայերենի համար՝ Sylfaen, ռուսերենի և անգլերենի համար՝ Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողային տարածությունը՝ 1, առանց կարմիր տողի: Վերնագիրը՝ մեծատառերով, բոլդ: 1 թեզի ծավալը՝ 2 էջից ոչ ավելի, հոդվածի ծավալը՝ 4 էջից ոչ ավելի: Թեզը կամ հոդվածը պետք է ունենա նյութի էությունը բացատրող կարճ (5-6 տող) սեղմագիր անգլերեն լեզվով, որը տեղադրվում է վերնագրից հետո և տեքստից առաջ:
Բանավոր զեկուցումների տևողությունը՝ 15 րոպե:
Դեղերի անվանումները նշել միջազգային տարբերակով:
Վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը:
Կազմկոմիտեն իրավունք է վերապահում կատարել ստացված նյութերի ընտրություն՝ ըստ բովանդակության:
Նյութերը ուղարկել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript, Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Գրանցման կարգ
Sum AMD
Առանց հավաստագրի Անվճար
Այլ մասնակիցներ 10 000 դրամ
ԵՊԲՀ ուսանողներ, կլինօրդինատորներ, աշխատակիցներ 5000 դրամ
Ասոցիացիայի անդամների համար Անվճար
Գրանցավճարը ներառում է՝
o Coffee break, lunch
o Մասնակցության կրեդիտավորված վկայական
o Թեզեսի կամ հոդվածի տպագրում
o Գիտաժողովի նյութեր
Գրանցում
Մասնակիցների գրանցումը կանցկացվի գրանցակետում, որը գտնվելու է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (Կորյունի փ.2) Նիստերի դահլիճի (Կարմիր դահլիճ) մուտքի մոտ: Գրանցասեղանից կարող եք ստանալ մասնակցի բեյջ, համագումարի նյութեր, վկայական, կատարել գրանցավճար և ձեռք բերել տոմս՝ էքսկուրսիա դեպի Սևանա լիճ:
Գրանցավճարներ
Պատվիրակ |
15 000 դրամ |
ü Այցելություն բոլոր գիտական բաժիններ և ցուցահանդեսներ, ü «մասնակցի թղթապանակ» գիտաժողովի նյութերով (ծրագիր, թեզիսների հավաքածու, մասնակցության վկայական, նոթատետր, գրիչ), ü Սուրճի ընդմիջում և ճաշ |
Հեռակա մասնակցություն |
10 000 դրամ |
Աշխատանքների հրապարակումը և հավաքածուի ուղարկումը կկատարվի փոստի միջոցով: |
Էքսկուրսիա (Սևանա լիճ, Ախթամար կղզի, ճաշ լճի ափին) |
25 000 դրամ |
Հոկտեմբերի 19-ին, գիտաժողովի ավարտից հետո սպասվում է ուղևորություն դեպի Սևանա լիճ: |
Գիտաժողովի միայն գիտական նստաշրջանին մասնակցությունը անվճար է |
Կազմակերպիչներ՝ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոն և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
Գիտաժողովին մասնակցելու հարցերով դիմել Կազմկոմիտե՝
Հեռախոս: +374-93470707, +374-94426628
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ