Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին Վերարտադրողական Առողջությանը նվիրված սեկցիայում զեկույցով
հանդես եկավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ, առողջապահության նախարարի սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, ԵՊԲՀ դոցենտ Սևադա Հակոբյանը: Զեկույցը նվիրված էր տղամարդու անպղության ժամանակ ի հայտ եկող սեքսոլոգիական խանգարումներին, ինչպես նաև այն սեռական դիսֆունկցիաներին, որոնք կարող են տղամարդու անպտղության պատճառ հանդիսանալ:
Ներկայացվեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարված հետազոտության արդյունքները, որոնք փաստում են, որ առանց սեքսոլոգիական խնդիրների կարգավորման, անպտղության բուժման արդյունավետությունը կարող է բավարար չլինել, ինչպես նաև դրանց պատճառով ամուսնական զույգը կարող է ընդհատել բուժումը: Զեկույցը ընդունվեց բժիշկների կողմից մեծ հետաքրքրությամբ և կարևորվեց արձանագրված եզրակացությունները: