Սույն թվականի հունիսի 19-ին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան «Հելիոս» բժշկական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում և քննարկում նվիրված գինեկոլոգիայի ոլորտում ոչ ինվազիվ և էսթետիկ միջամտություն ապահովվող FemiLift CO2 սարքավորմանը:
Զեկույցով հանդես եկավ «Հելիոս» բժշկական կենտրոնի գինեկոլոգ՝ Արմինե Հովհաննիսյանը:
Զեկույցում ներկայացվեց գինեկոլոգիական խնդիրների ոչ ինվազիվ, ինովացիոն լուծում՝ FemiLift CO2 մեթոդի արդիականությունը, ցուցումներն ու առավելությունները.
· Սթրեսային անմիզապահության կանխարգելում և բարելավում
· Հեշտոցի տոնուսավորում/ձգում
· Հեշտոցի լորձաթաղանթի երիտասարդացում
· Հեշտոցի խոնավեցում/ նեղացում
· Հեշտոցի հետծննդաբերական մաշկային խնդիրների վերականգնում
· Տեղային իմունիտետի բարձրացում
· Սեռական զգայունության բարելավում
· Չի խոչընդոտում կյանքի բնականոն ընթացքին CO2 տեխնոլոգիա
· Անցավ / Անվնաս Արագ /
· Արդյունավետ
· Ոչ ալերգիկ
· Անհատական օգտագործման գլխիկներ:
Հանդիպումը ամփոփվեց հետևյալ կարգախոսով՝
Բարելավելով սեռական կյանքը բարձրանում է կյանքի որակը։