Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի գործունեության հիմնական և կարևոր ուղղություններից մեկը գիտությունն է։ Այդ առումով վերջին ամիսը կարելի է ասել բեղուն էր և «գիտառատ»։

ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ., դոց. Վրեժ Շահրամանյանը մասնակցեց 2 գիտաժողովի՝ միջազգային գիտահարթակներում ներկայացնելով թե՛ ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնը, թե՛  Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան։ 
Առաջին գիտաժողովը տեղի ունեցավ ապրիլի 25-27-ը՝ Սոչիում։ «Мужское здоровье»  միջազգային ամենամյա գիտաժողովը գիտական լրջագույն հարթակ է, որտեղ հավաքվում են ոլորտի առաջատար  մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ:     

Վրեժ Շահրամանյանի զեկուցումը նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրներից մեկին՝ սթրեսոգեն սեռական խանգարումներին («МУЖСКИЕ СЕКСУАЛЬНЫЕ РАССТРОЙСТВА, ОБУСЛОВЛЕННЫЕ ХРОНИЧЕСКИМ СТРЕССОМ»)։ Հատկանշանական է, որ նիստը նախագահում էր ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ. Ա.Ա. Մուրադյանը։  Ելույթը առաջատար մասնագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:
Երկրոդ գիտաժողողովը  տեղի ունեցավ մայիսի 23-25-ը՝ նույնպես Սոչիում։ Այս անգամ Վրեժ Շահրամանյանը  մասնակցեց  «18-й Конгресс Профессиональной Ассоциации  Андрологов России» միջազգային գիտաժողովին:

 Ավանդական դարձած գիտաժողովին մասնակցում էին թե՛ ԱՊՀ,  թե՛ արտերկրի առաջատար մասնագետները: Սա լայն հնարավորություն է ընձեռում մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև հաստատել նոր ծանոթություններ: Գիտաժողովին Վ. Շահրամանյանը ներկայացրել է «ЛЕЧЕНИЕ ПРЕЖДЕВРЕМЕННОЙ ЭЯКУЛЯЦИИ ПРИ СИНДРОМЕ ПАРАЦЕНТРАЛЬНЫХ ДОЛЕК» զեկուցումը, որը մեծ արձագանք է ունեցել և արժանացել բարձր գնահատականի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում։
Երկու գիտաժողովներն էլ բավականին հագեցած էին.  ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկուցումներ՝ նվիրված սեռական և վերարտադրողական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, անպտղության ախտորոշման և բուժման արդի հիմնախնդիրներին և այլն: 
Իրենց ամփոփիչ խոսքում և՛ «Мужское здоровье»  միջազգային գիտաժողովի նախագահ, պրոֆ. Ա.Ա. Կամալովը, և՛ «Конгресс Профессиональной ассоциации  андрологов России» գիտաժողովին նախագահ, պրոֆ. Պ.Ա. Շեպլյովը  ընդգծեցին Հայաստանի ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև արդի զեկուցումները՝ նշելով, որ գիտական շփումը կամրապնդի և կզարգացնի ռուս-հայկական սեռական և վերարտադրողական բժշկության հիմքերը: 

 

v