Սեքսուալ կյանքում խնդիրները սկսվում են հենց առաջին սեռական կապից: Արդեն կուսազրկումը մեծ սթրես է այն կնոջ համար, ով նախատրամադրված է սեռական կյանքի դժվարությունների: Այնուհետև սթրեսը շարունակվում է և գնալով խորանում` կապված այն հանգամանքի հետ, որ կինը չի ապրում սեռական հաճույք, սեռական գրգռվածություն: Օրգազմի բացակայությանը է՛լ ավելի է արմատավորում սթրեսի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա, քանի որ կնոջ օրգանիզմը չի ստանում բավականաչափ հաճույքի հորմոններ` էնդորֆիններ, որոնք հայտնի են իրենց ունեցած բարերար ազդեցությամբ, թե՛ նյարդային համակարգի, թե՛ հորմոնալ և անոթային համակարգրի նորմալ գործունեության վրա: Ստորև նկարագրված դեպքը վառ արտացոլանք է այն երևույթի, որը կարելի է անվանել սեքսուալ սթրես կամ սթրես սեռական կյանքում:
Հարց՝ Բարեւ ձեզ, ես 24 տարեկան եմ, 2 տարի է աուսնացած եմ, ունեմ մեկ տարեկան երեխա: Վերջին մեկ տարին սկսել եմ խուսափել սեռական հարաբերություններից, ինձ մոտ այլեւս ցանկություն չի առաջանում, երբեմն էլ նույնիսկ տհաճ է: Մինչ ամուսնանալը ես շատ դյուրագրգիռ էի(գրկախառնություններից եւ համբույրներից ինձ մոտ ցանկություն էր առաջանում, սակայն մինչամուսնական հարաբերություններ չեմ ունեցել իմ բարոյական հայացքներից ելնելով): Ամուսնությունից հետո սեռական հարաբերություններից շատ հիասթափված էի, քանի որ կուսաթաղանթի պատռումը ինձ մոտ շատ երկար տեւեց մոտ 2 շաբաթ եւ ցավերով: Եւ ես դեռ երկար ժամանակ ցավ էի զգում սեռական ակտի ժամանակ: Մի խոսքով օրգազմ միշտ ձեւացրեմ եմ, սակայն առաջին տարին ամուսինս գոհ էր սեռական կյանքից: Երեխայի ծնվելուց հետո սեռական կյանքը, կարելի է ասել, ամբողջովին բացակայում է (ամիսը 1-2 անգամ): Եւ ես հասկանում եմ, որ պատճառը ինձ մեջ է: