Լիբիդոն՝ սեռական ցանկությունը, ուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է և չկա «նորմալ » լիբիդո հասկացություն: Անգամ նույն մարդու մոտ տարբեր տարիքներում, իրավիճակներում այն տատանվում է։ Այն, ինչը կարող է «նորմալ» թվալ մեկի համար, մյուսի համար «նորմալ» չի կարող լինել:
Բայց եթե գտնում եք, որ սեռական ցանկության պակասը անհանգստացնում է Ձեզ կամ ազդում է ձեր հարաբերությունների վրա, ուրեմն արժե դիմել մասնագետի։

Իսկ ի՞նչը կարող է ցածր լիբիդոյի պատճառ լինել։ 

Պատճառները շատ են՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։

Ֆիզիկական պատճառներից են․

վագինիզմը․
  հեշտոցի մկանների ակամա կծկում՝ անկախ կնոջ ցանկություից,

հեշտոցի չորությունը․
  ոչ բավարար լուբրիկացիա/խոնավեցում,

դիսպարեունիա․
  ցավ սեռական ակտի ժամանակ,

օրգազմի բացակայությունը,

էրեկտիլ դիսֆունկցիան․
  էրեկցիայի առաջացման և պահպանման անկարողությունը,

սերմնաժայթքման խնդիրները․
  վաղաժամ, ուշացած, ռետրոգրադ,

հորմոնալ խանգարումներ,

որոշ դեղորայքների կողմնակի ազդեցություններ,

այլ հիվանդություններ։

Հոգեբանական 
պատճառներից են․ 

չլուծված կոնֆլիկտներ և հաճախակի վեճեր,

զույգի միջև քիչ շփումը, անվստահությունը,

սթրեսը, դեպրեսիան, այլ հոգեկան խնդիրներ։

Լիբիդոյի անկում կարող է նկատվել նաև հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Պետք է նշել նաև, որ կա այսպիսի հասկացողություն "սեռական կոնստիտուցիա", որը կարող է լինել թույլ, միջին և ուժեղ տիպի։ Թույլ տիպի դեպքում մարդու մոտ սեռական ցանկությունն  ու ակտիվությունը ի համեմատ այլ տիպերի ավելի ցածր է և դա է իր տեսակի "նորման"։ Սակայն եթե զույգերի համար այն խնդիր է և կարող է սեռական աններդաշնակության պատճառ լինել, անշուշտ  մասնագետի օգնությամբ հնարավոր է  ունենալ սեռական հարմոնիա: