Սեռական հարաբերությունը զույգերի միջև ֆիզիկական և հոգեհուզական մտերմության արդյունք է:Այն բխում է զուգընկերոջ հանդեպ սեփական հետաքրքրություններից, որի մասն է կազմում նաև սեռական հիգիենան:
Առանց մարմնի և սեռական օրգանների համապատասխան հիգիենայի չի կարող լինել առողջ, լիարժեք և հաճույք պատճառող սեռական կյանք:
Խնամված մարդը միշտ թողնում է ավելի էրոտիկ և սեքսուալ տպավորություն. մարմնի թարմ բույրը, հատկապես լոգանքից հետո, ունի անասելի ձգողականություն : Միևնույն ժամանակ լոգանքի տաք ջուրը՝ լավացնելով սեռական օրգանների արյունամատակարարումը , ունենում է գրգռող և սեռական ցանկությունը բարձրացնող ազդեցություն:
Տղամարդը և կինը ցանկալի է միշտ պատրաստ լինեն սեռական մտերմության.կանոնավոր լոգանքները,մաքուր անկողինը և ներքնազգեստը, սեռական հարաբերությունը դարձնում են ավելի հաճելի ոչ միայն լոգանքից հետո, այլ նաև առավոտյան, երբ սեռական ցանկությունը նույնպես բարձր է :
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սեռական օրգանների հիգիենային : Ինչպես կանայք,այնպես էլ տղամարդիկ պետք է կատարեն սեռական օրգանների և նրա հարակից հատվածների ամենօրյա լվացումներ:Օճառը պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ այն կարող է ունենալ լորձաթաղանթը գրգռող և վնասող ազդեցություն ,իսկ հեշտոցի ներքին մասը մաքրվում է ինքնուրույն է՝կաթնաթթվային բակտերիաների առկայության շնորհիվ, որոնք մտնում են նորմալ միկրոֆլորայի կազմի մեջ:
Ոչ բավարար հիգիենայի դեպքում արտաքին սեռական օրգաններում կուտակվում է արտազատուկ՝սմեգմա,որը բարենպաստ միջավայր է ստեղծում ախտածին բակտերիաների զարգացման համար,որոնք էլ սեռական հարաբերության ժամանակ փոխանցվում են զուգընկերոջը: Բացի այդ,տհաճ հոտը կարող է առաջացնել տհաճության զգացողություն՝ազդելով սեռական կյանքի որակի վրա : Ի տարբերություն վերջինիս, մաքուր սեռական օրգանների արտադրությունը շատերի համար հաճելի է և նույնիսկ կարող է ունենալ սեռական ցանկությունն բարձրացնող ազդեցություն :Սեռական հարաբերության ժամանակ արտազատվող սեկրետը չունի հոտ , այն հեշտացնում է սեռական գործընթացը ՝ թողնելով հաճելի զգացողություններ:
Ինչ վերաբերվում է կոսմետիկ այլ միջոցների ազդեցությանը սեռական ֆունկցիայի վրա ,ապացուցված է ,որ դրանք չպետք է քողարկեն մարմնի և մազերի բնական բույրը , քանի որ դրանց չարաշահումը կարող է ունենալ հակառակ էֆֆեկտ :
Կարևոր է նշել նաև ամուսնական հավատարմության գործոնը: Բազմաթիվ սեռական կապերը բարձրացնում են մի շարք սեռավարակներով վարակման ռիսկը, որն էլ իր հերթին զույգերի սեռական կյանքի աններդաշնակության պատճառ կարող է դառնալ :
Առողջ և հիգիենիկ սեռական կյանքը մարդու առողջությունն ու հոգեկանն ամրապնդող լավագույն <<դեղորայքն >>է :
Հեղինակ ՝ Լուսինե Ստեփանյան