Իբրև ելման կետ վերցնենք այն փաստը, որ սեռական ակտիվությունը պարտադիր պայման չէ առողջության պահպանման համար, քանզի շատ թվով կանայք ապրում են երկար տարիներ և իմաստալից կյանք` առանց սեռապես ակտիվ լինելու, այպես կոչված ասեքսուալ կանայք: Մյուս կողմից սեռական ակտիվությունը վերարտադրման կարևոր նախապայման է և կան բազում թվով կանայք և տղամարդիկ հատկապես, ովքեր սեռային հարաբերություններին տալիս են կենտրոնական և առաջնային տեղ իրենց կյանքում, թեև սեռապես ակտիվ լինելը դեռևս չի նշանակում, որ նրանք բավարարված են իրենց սեռական կյանքից:
Եվ այսպես, կանանց համար սեռակապես ակտիվ լինելը կարող է «ձեռնտու լինել» լինել մի քանի տեսանկյունով: Նախևառաջ պարգևատրումը իհարկե երեխա ունենալն է: Ակնհայտ իրողություն է, իհարկե: Վերարտադրությունից բացի, սեռական հարաբերությունը կնոջը կարող է տալ այլ տեսակի «ցանկալի պտուղներ»: Դրանք են` սիրելի անձնավորության հետ էմոցիոնալ խորը մտերմության վերապրումը (որը ի վիճակի չէ տալու ցանկացած այլ ֆիզիկական ակտիվություն), ցանկալի լինելու զգացումը և սիրած մարդուն հաճույք պարգևելու հնարավորությունը: Այս տիպի կանայք սիրով ընդգրկվում են սեռային մերձեցման մեջ, սակայն հուզական մտերմության վերապրումը չի ուղեկցվում սեռային գրգռումով և նրանք չեն ապրում սեքսուալ-էրոտիկ հաճույք և հեշտանք, ինչը թերևս չի էլ հուզում նրանց, ուստի և սեքսոլոգիական տեսանկյունից նրանք չեն կարող համարվել խանգարում ունեցող և բուժման ենթակա անձիք, թեև հնարավոր է, որ իրենց սեքսուալ զգայունությունը մեծ խնդիր է հանդիսանում զուգընկերոջ (ամուսնու ) համար:
Կանանց այլ տեսակը կարևորում են բուն սեքսուալ գրգռումը, սեռական հաճույքը և հեշտանքի վերապրումը: Այս կանանց համար սեռային մերձեցումը հենց այս նպատակին է ծառայում և նրանք խիստ վհատվում են, երբ չեն կարողանում հասնել գրգռման և հեշտանքի: Այս կանայք իհարկե օգուտ են համարում նաև հուզական մտերմության, ցանկալի լինելու և տղամարդուն հաճույք տալու հնարավորությունները, բայց չեն ապրում լիարժեք հոգեսեքսուալ բավարարում, երբ իրենք անձամբ չեն ապրում լիարժեք սեռական գրգռում և հեշտանք, տառապում են կիսաբավարարված լինելուց և ունենում են լուրջ մարմնական հետևանքներ` իբրև իրենց սեռական խանգարման բարդություն: Գրգռման և հեշտանքի խանգարումները այս կանանց ստիպում են օգնություն փնտրել և վերականգնել իրենց էրոտիկ զգայունությունը, որը միանգամայն իրատեսական է այսօրվա սեռագիտության նվաճումների շնորհիվ: