Նյու Յորքի առողջապահության և հոգեկան հիգիենայի բաժինը առաջարկել է անվտանգ սեռական հարաբերությունների ուղեցույց պանդեմիայի ժամանակ, որի բնօրինակը կարող եք կարդալ ամբողջությամբ այստեղNYC-covid-sex-guidance .

Ստորև ներկայացված է ուղեցույցի թարգմանված տարբերակը։



Բոլոր քաղաքացիները պետք է մնան տանը և շփումն այլ մարդկանց հետ հասցնեն նվազագույնի, որպեսզի կանխեն Covid-19-ի տարածումը։

Կարելի՞ է արդյոք սեռական հարաբերություն ունենալ։
Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպես վայելել սեքսը և խուսափել COVID-19-ի տարածումից:

1. Ինչպե՞ս է տարածվում Covid-19-ը։
    ․ Covid-19-ով վարակվում են արդեն իսկ վարակված մարդուց․
          ․Վիրուսը կարող է տարածվել այն մարդկանց մոտ, որոնք գտնվում են COVID-19 ունեցող մարդուց մոտ երկու մետրի սահմաններում, երբ նա հազում կամ փռշտում է:
        ․ Վիրուսը կարող է տարածվել վարակված անձի թքի կամ լորձի անմիջական շփման միջոցով։

․ Մենք դեռ շատ բան ունենք սովորելու COVID-19- ի և սեռական հարաբերության վերաբերյալ:
․ COVID-19- ը հայտնաբերվել է վիրուսով վարակված մարդկանց արտաթորանքի մեջ:
․ COVID-19- ը դեռևս չի հայտնաբերվել սերմնահեղուկի կամ հեշտոցային հեղուկի մեջ:
․ Գիտենք, որ այլ կորոնավիրուսները չեն փոխանցվում սեռական ճանապարհով:
 

2. Սեռական հարաբերություն ունեցեք մարդկանց հետ ովքեր մոտ են ձեզ ։

• Ձեր ամենաապահով սեռական զուգընկերը հենց Դուք եք։ COVID-19-ը չի տարածվում  ձեռնաշարժության միջոցով, հատկապես եթե մինչ այդ, ինչպես նաև հետո, լվանաք ձեռքերը (և ցանկացած sex toy) օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան:

Հաջորդ ամենաապահով զուգընկերը նա է, ում հետ ապրում եք: Մտերիմ կապ ունենալը, ներառյալ սեքսը, ձեր շփման միայն նեղ շրջանակի մարդկանց հետ՝ կօգնի կանխել COVID-19 տարածումը: Սեռական հարաբերություն ունեցեք միայն համաձայնեցված զուգընկերների հետ:

Պետք է խուսափել սերտ շփումից, ներառյալ սեքսից, ձեր շփման նեղ շրջանակից դուրս որևէ մեկի հետ: Եթե այլ մարդկաց հետ եք հարաբերվում, ապա ունեցեք հնարավորինս քիչ զուգընկերներ։

Եթե դուք սովորաբար հանդիպում եք ձեր սեռական զուգընկերներին առցանց կամ վաստակում եք սեռական հարաբերություն ունենալու միջոցով, ապա դադարեցրեք անմիջական շփումները: Հանդիպումը տեսազանգի, հաղորդագրությունների (sexting) միջոցով, կամ զրուցասենյակները կարող են ալտերտանիվ տարբերակներ լինել։

3. Անվտանգ սեռական հարաբերություն:

Համբույրը հեշտությամբ կարող է փոխանցել COVID-19-ը: Խուսափեք համբուրել բոլոր նրանց, ովքեր ձեր շփման նեղ շրջանակի մաս չեն կազմում:

• Րիմմինգի միջոցով (անիլինգուս) հնարավոր է տարածել COVID-19-ը։ Արտաթորանքով վիրուսը կարող է անցնել բերան:

• Պահպանակները և դենտալ թերթիկները (dental dams) կարող են նվազեցնել շփումը թքի կամ արտթորանքի հետ, հատկապես օրալ կամ անալ սեքսի ժամանակ:

Սեքսից առաջ և հետո լվացվելը կարևոր է ավելի, քան երբևէ:
.
Ձեռքերը հաճախ լվացեք օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան:
. Լվացեք սեքս խաղալիքները օճառով և տաք ջրով:
․ Ախտահանեք ստեղնաշարերն ու հպման էկրանները, որոնք դուք կիսում եք ուրիշների հետ (վիդեո զրույցի համար, պոռնոգրաֆիա կամ որևէ այլ բան դիտելու համար)։

4. Խուսափեք սեքսից, եթե դուք կամ ձեր զուգընկերը զգում եք, որ վատառողջ եք:

Եթե դուք կամ զուգընկերը ունեք COVID-19, ապա խուսափեք սեքսից և հատկապես համբուրվելուց:
Եթե սկսում եք ձեզ վատ զգալ, ապա հնարավոր է ձեզ մոտ զարգանում են COVID-19-ի ախտանիշներ՝ ջերմություն, հազ, ցավ կոկորդում կամ դժվարացած շնչառություն:
Եթե դուք կամ ձեր զուգընկերը որևէ հիվանդություն ունեք, որը կարող է հանգեցնել ավելի ծանր COVID-19, ապա ավելի լավ կլինի խուսափել սեքսից։
  ․Այդ հիվանդությունները ներառում են թոքերի, սրտի հիվանդություն, շաքարախտ, քաղցկեղ կամ թուլացած իմունային համակարգը (օրինակ ՝ ՄԻԱՎ և ցածր CD4):

5. Կանխել ՄԻԱՎ-ը, այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) և չպլանավորած հղիությունը:

• ՄԻԱՎ. Պահպանակներ, կանխարգելում մինչ վարակվելը (PrEP)
• Այլ ՍՃՓՎ. Պահպանակներն օգնում են կանխել ՍՃՓՎ-ները:
• Հղիություն. Համոզվեք, որ ունեք հղիությունից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ առաջիկա շաբաթների համար։