Հայաստանում անպտղության դեպքերի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, եթե զույգը ժամանակին դիմի բժշկին: «Զույգերը կամ շատ ավելի ուշ են դիմում բժշկին, կամ դիմում են ոչ ճիշտ մասնագետների` գուշակներին, հեքիմներին, բայց ոչ բժիշկներին»,-ասաց նա:

 

Շահրամանյանը նշեց, որ անպտղության հարցում տղամարդիկ հիմնականում մեղադրում են կանանց, իսկ ամուսինները անհոգ էին այդ հարցում` չկարծելով, որ խնդիրը հենց իրենց մեջ է: «Անպտղության պատճառների կեսը կանանց ուսերին է, կեսը` տղարդկանց: Պետք է դուրս հանել այն վերաբերմունքը, որը եթե անպտղություն է, ապա մեղավոր է կինը: Տոկոսային հարաբերակցությունը 50/50 է: Մարզերում վիճակն ավելի անմխիթար է, այնտեղ ավելի շատ են գնում հարեւան երկրներ աշխատելու»,- ասաց նա: Շահրամանյանը նշեց, որ եթե ամուսնությունից մեկ տարի անց զույգերն առանց հակաբեղմնավորիչների ապրում են սեռական կյանքով եւ կինը չի հղիանում, այդ դեպքում գործ ունենք անպտղության հետ: «Անպտղության հիմնական պատճառներն են սեռավարակները, հագուստը, դիետաները, սնունդը, էկոլոգիական ախտոտվածությունը, ընդհատված հղիությունը եւ այլն»,- ասաց բժիշկը: Շահրամանյանը նշեց, որ վերարտադրողական օպտիմալ տարիքը Հայաստանում 25-35 տարեկանն է:

«Անպտղության բուժումը Հայաստանում թանկ է եւ ժամանակատար»,-ասաց նա:

http://armenpress.am