Եթե ընտանիքում կա երեխա, մինչև 12-13 տարեկան հասակը նա կրկնօրինկում է տվյալ ընտանիքում սեռերին բնորոշ դերը: Այս մասին այսօր ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը։ Այսինքն, ըստ նրա, եթե ընտանիքում դերերը ճիշտ են բաշխված երեխան ճիշտ կկրկնօրինակի: Այլ պարագաներում դրսևորվում է սադիզմի կամ մազոխիզմի ձևերով: Իսկ առահասարակ մասանագետները վսատահեցնում են, որ ծնողները երեխաների սեռական դրսևորումներին պետք է ուշադրություն դարձնեն հենց ծնված օրից:

«Սա իր մեջ ենթադրում է հոգեսեռային զարգացման առաջին փուլը, որը ենթադրում է մինչև 5-7 տարեկանը: Դա կարևորագույն փուլ է, երբ երեխայի մոտ ձևավորվում է սեռական ինքնագիտակցություն: Այսինքն երեխան կարողանում է տարբերակել, թե ինքը, որ սեռին է պատկանում: Սա առաջինը կարող են հայտնաբերել ծնողները: Եթե մենք էտ պրոցեսում ունենք խանգարում, տվյալ անձնավորության մոտ հետագայում դա դրսևորվում է տրանսսեքսուալիզմի ձևով: Երկրորդ էտապում արդեն ինքնաճանաչողությունից սկսած արդեն սեռերին բնորոշ դերի ձևավորումն է, որտեղ որ ծնողները մեծ դեր ունեն»,- ասաց Սևադա Հակոբյանը:

http://tert.am/am/news/2011/10/18/sexualeducation2/