Սեռական խանգարումներն ու մազաթափությունը կապակցված են, այդ կապը հասկանալու համար նախ և առաջ անհրաժշտ է պարզել սեռական խանգարումների պատճառները, որոնք էլ մազաթափության պատճառ կարող են լինել: Իսկ դրանք, ինչպես ասում է սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը, բազմաթիվ են:
ՙՍեռական խանգարումների պատճառները կարող են ունենալ և’ օրգանական բնույթ, այսինքն` ինչ-որ հիվանդության արդյունք լինեն, և’ կարող են լինել ֆունկցիոնալ, երբ ոչ թե որևէ հիվանդության արդյունք են, այլ առաջանում են սթրեսներից հետո: Ֆունկցիոնալ բնույթի սեռական խանգարումները կազմում եմ 70-85%: Դրանք նևրոզներն են` հիսթերիա, նևրասթենիա և կպչուն մտքերի կամ վախի նևրոզ՚,-ասում է բժիշկը:
Օրգանական ծագման սեռական խանգարումները կարող են լինել գանգուղեղային և ողնուղեղային տրավմաների հետևանքով, որտեղ տեղակայված են սեռական կենտրոնները: «Այդ հատվածի տրավմաները կարող են առաջացնել բավական բարդ և բավական դժվար բուժելի սեռական խանգարումներ»:
Սեռական խանգարումների պատճառների թվում են նաև հոգեկան հիվանդությունները, էնդոկրին խանգարումները(շաքարախտ, վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ գերֆունկցիա), նյարդյին հիվանդությունները, սիրտ-անոթային և շնչական համակարգերի, լյարդի, ինչպես նաև ուռոլոգիական խանգարումները և այլն: « Չպետք է մոռանալ նաև նարկոմանիայի, խմիչքի չարաշահման, ծխախոտամոլության մասին, որոնք կարող են ազդել մարդու ընդհանուր առողջության վրա և սեռական խանգարումների պատճառ դառնալ» :
Մազաթափության և սեռական խանգարումների կապին, ինչպես Մարատ Զաքարյանն է ասում, անհրաժեշտ է մոտենալ մի քանի տեսակետից:
ՙՄազաթափությունների պատճառներից մեկը ժառանգական բնույթի է:Կարող են առաջանալ սնկային ախտահարումներից, նյարդային, հորմոնալ խանգարումների, սթրեսի հետևանքով, նաև կապված տարիքային փոփոխությունների հետ, օրինակ մեծահասկաների մոտ մազերը նոսրանում են և բարակում:
Ինչպես սեռական խանգարումների, այնպես էլ մազաթափության պատճառ կարող է լինեն անհատի նյարդային համակարգը. նևրոզների, սթրեսների ու խրոնիկ կոնֆլիկտների առկայությունը տվյալ անհատի կյանքում կարող է խթանել մազաթափության և սեռական խանգարումների առաջանալուն: «Շատ հաճախ, մասնավորապես բարդույթավորվածությունը երիտասարդների մոտ մեծացնում է մազաթափության ռիսկի գործոնը»,-ասում է բժիշկ Զաքարյանը:
Էնդոկրին համակարգի խանգարումները նույնպես, բացի սեռական խանգարումներից, կարող են հանգեցնել նաև մազաթափության: Օրինակ շաքարախտը, վահանաձև գեղձի հիվանդությունը: «Եթե կա էնդոկրին խանգարում,օրինակ, շաքարախտ, տղամարդկանց մոտ տեստեստերոնը իջնում է, իսկ դրա հակառակ հորմոնը` պրոլակտինը բարձրանում է, ապա այդ ժամանակ ոչ միայն կնվազի սեռական ցանկությունը, այլև մազերը կարող են նոսրանալ և թափվել» :
Ի դեպ, կան որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, որ ճաղատ մարդկանց սեռականությունը ավելի բարձր է ,քան փարթամ մազեր ունեցողներինը: «Սա երևի կապված է էնդոկրին համակարգի հետ: Ճաղատ և ավելի ցածրահասակ տղամարդկանց մոտ սեռականությունը, սեռական ցանկությունը և ակտիվությունը ավելի բարձր է: Կանանց համար նման հետազոտություն արված չի»,- պարզաբանում է Մարատ Զաքարյանը:
Այսպիսով, սեռական խանգարումների և մազաթափության միջև կապը հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է իմանալ դրանց բնույթը և պատճառները, իսկ վերջիններս էլ իրենց հերթին կարող են հանգեցնել մազաթափության, այսինքն լինել պատճառ միանգամից և’ սեռական խանգարման և մազաթափության առաջացման համար:

http://hayeli.am