Սեռական խնդիրներով բժիշկներին ներկայում ավելի հաճախ են դիմում, քիչ չեն երիտասարադները, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց բուժումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը։
Ըստ նրա՝ այժմ տղամարդկանց մոտ անպտղության առաջացումը առաջին հերթին պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերով:
«Այսինքն արական սեռի երիտասարդների մոտ սեռական զարգացման հասակում արական սեռական հորմոնների դեֆիցիտը կարող է հետագայում հանգեցնել բարդությունների»,- նշեց Սևադա Հակոբյանը:

Ըստ նրա՝ մեծ նշանակություն ունեն նաև պաթոլոգիաները, որոնք անմիջապես անդրադառնում են ամորձիների վրա: Երրորդ տեղում են քրոնիկ բորբոքային ինֆեկցիաները, որոնք ոչ լիարժեք բուժման, կամ բուժման պրոցեսի ընդհատման պատճառով հետագայում կարող են առաջ բերել սերմնատար ուղիների խցանում:

Կանանց մոտ նշանակություն ունի հորմոնալ կարգավորումը. սեռահասունացման տարիքում հնարավոր է առաջ գան ձվարանային համակարգի խանագարումներ և արգանդափողերի խցանումներ: Կարևոր են նաև ներկայում առկա էկոգործոնները:

Սեքսապաթոլոգը հայտնեց, որ աշխարհում տարեկան շուրջ 2 մլն. նոր ամուսնական զույգերի մոտ անպտղության խնդիրներ են արձանագրվում:


http://tert.am/am/news/2011/10/18/sexualeducation3/