Առարկայի ներմուծվելու դեպքում, սակայն, խնդիր է առաջանում` ով պետք է դասավանդի այն, քանի որ «Կենսաբանություն» առարկայի ուսուցիչը չի կարող ամբողջ նյութը մատուցել հավուր պատշաճի, ուստի առաջարկվել է վերապատրաստման դասընթացներ անցկացնել: Նման դասընթացների անցկացման փորձ որոշ դպրոցներում արվել է, եւ դրական արձագանքներ են ստացվել:
Հարցումներ են անցկացվել, որից պարզվել է, որ պատանիներն այս թեմայով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում են կամ դրսում, կամ համացանցից, որը, մասնագետների գնահատմամբ, կարող է բացասական հետեւանքներ ունենալ: «Ինտերնետում ամեն ինչ կա` ինչպես լավ, այնպես էլ վատ»,- ասաց սեռաախտաբանը` տեղեկացնելով, որ նախատեսվում է ձեռնարկ տպագրել, բացի այդ գործում է հայկական միակ կայքը` sexology.am, որտեղ կարելի է ստանալ ճիշտ տեղեկատվություն եւ հարցեր ուղղել բժիշկներին