Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունիսի 21-ին, «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հոթելում տեղի կունենա միջդիսցիպլինարային գիտաժողով, որը կրում է «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» խորագիրը։
Սույն գիտաժողովի շրջանակում սեռական խանգարումների ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները կքննարկվեն ինտեգրալ համատեքստում, ինչը սեռական խանգարումների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար արդյունավետ մեթոդների մշակման հնարավորություն կտա։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն սեռական խանգարումների զարգացման առանձնահատկությունները մուլտիդիսցիպլինար համատեքստում՝ մասնավորապես վերջինիս էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները։ Սեմինարի զեկուցողները հանդիսանում են միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետները, ովքեր հանդիսանում են նաև ԵՊԲՀ պրոֆեսորներ և դասախոսներ։
Միջոցառումը կրեդիտավորվելու է, շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։
Գիտաժողովի թիրախային լսարան՝
Սեքսոպաթոլոգներ,
էնդոկրինոլոգներ
Անդրոլոգներ։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՂՈՒՄՈՎ` «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ»
ԳՐԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝ SEXUAL HEALTH: A COMPLETE APPROACH