2019 թվականը բավականին «գիտաշունչ» էր. տարին հագեցած էր գիտաժողովներով և սեմինարներով, որոնց ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ և քննարկումներ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ, ինչի արդյունքում իրականացան  ՀՀ-ում սեքսոլոգիայի զարգացման համար գիտաբժշկական կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր:

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի ամփոփիչ նիստը:   Ամփոփվեցին կատարված  աշխատանքները։  Հանդիսավոր նիստին հրավիրված էին նաև Գիտաժողովի մասնակիցները։  Ներկա էին ոչ միայն ասոցիացիայի անդամները այլև հյուրեր և հարակից մասնագետներ:

Նիստին ներկայացվեց 2019 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը և 2020 թ. նախատեսվող ծրագրերի նախնական պլանը: Այս տարի առանձնահատուկ էր «Սեքսոպաթոլոգիա» մասնագիտության համար, քանզի Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի հետ համատեղ մեծ շուքով նշեց ամբիոնի 20-ամյակը՝ կազմակեպելով «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտերը» միջազգային գիտաժողովը:

Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի համար կարևորագույն մի հանգամանք ևս ընդգծվեց, այս տարի վերականգնվեցին «Սեքսոպաթոլոգիա» առարկայի դասաժամերը «Սեքսոլոգիայի հիմունքներ» առարկայի տեսքով:

 

Ֆոտոշարքով  ներկայացնենք այն գիտաժողովներն ու միջոցառումները, որտեղ մասնակցել է ՍՀԱ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առանձնահատուկ ուրախությամբ և մեծագույն պատվով նշվեց, որ  հայտնի գիտնական, ՊՐՈՖ. ԱԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՍԵՔՍՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ:

 

Այնուհետև հանդիսավոր կերպով հանձնվեցին նաև գիտաժողովի մասնակիցների վկայականները:

 Վերջում հնչեցին տոնական բարեմաղթանքներ: