Ս/թ նոյեմբերի 13-ից 15-ը  Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամները 16 հոգանոց անձնակազմով նախագահ, պրոֆ. Ա.Է. Հակոբյանի գլխավորությամբ  մեկնեցին Վրաստան՝ մասնակցելու «Wider Black Sea Dimension of Clinical Sexology» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում էր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիային։ 

 

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր ժամանել Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆ. Բ.Մ. Վորնիկը։ 

Վրացի գործընկերների համար այս գիտաժողովը իր տեսակով եզակի էր, ինչը  զարմանքի և ուրախության ալիք առաջացրեց։ Փաստացի, սա լայն հնարավորություն ընձեռեց մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել: Գիտաժողովին պրոֆ. Ա.Է. Հակոբյանը ներկայացրեց «Sexual disorders among patients with pelvic inflammation diseases» աշխատանքը: Ունկնդիրների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: 

Գիտական նորագույն շնչով հանդես եկավ սեռական և վերարտադրողական առողջության ասպարեզում հանրաճանաչ պրոֆ. Բ.Մ. Վորնիկը՝ ներկայացնելով «Modern methods for treatment of male sexual dysfunctions» զեկուցումը։ 

Գիտաժողովին ներկայացված էին նաև հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող այլ զեկուցումներ՝ նվիրված սեռական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին և այլն: 

Իր ամփոփիչ խոսքում գիտաժողովի նախագահ, պրոֆ. Զ.Ս. Մարշանիան  ընդգծեց Հայաստանի պատվիրականության ակտիվ մասնակցությունը՝ նշելով, որ երևույթը կամրապնդի և կզարգացնի վրաց-հայկական սեռական և վերարտադրողական բժշկության հիմքերը: 

Ուղևորությունն անցել է անչափ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում։ 

 

 

 

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: