Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը ISSM-ի 23-րդ գիտաժողովում
Սույն թվականի հոկտեմբերին Մայամիյում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Միջազգային Ասոցիացիայի (ISSM) 23-րդ և Հյուսիսային Ամերիկայի Բժշկական Սեքսոլոգիայի Ասոցիացիայի (SMSNA) 23-րդ ամենամյա աշնանային գիտաժողովը: Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը շահել էր դրամաշնորհ`ISSMSMSNA2022 գիտաժողովին մասնակցելու և հոդվածի համառոտագիրը ներկայացնելու նպատակով: