Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մայիսի 12-13-ին կայանալու է Երևանում “Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները” միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչն է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, /նախագահ՝ Արամ Հակոբյան/, ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնը /ամբիոնի վարիչ` դոցենտ Սևադա Հակոբյանը/, Սեքսոլոգների Համաշխարհային Ասոցիացիան /փոխնախագահ` Կեվան Ուայլը/: Գիտաժողովի գլխավոր աջակիցներն են ԵՊԲՀ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը:
Գիտաժողովի հիմանական խոսնակներն են՝ Կեվան Ուայլը /Անգլիա/, Բեվեռլի Ուիպլ /ԱՄՆ/, Պիեռ Ասալյան /Կանադա/
Գիտաժողովին մասնակցելու են Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Միացյալ նահանգներից, Անգլիայից բժիշկ սեքսոլոգներ, Էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ և հոգեբաններ: Մասնակիցների թիվը նախնական 100-150 է:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
Մանրամասների համար զանգահարեք`
094 42 66 28
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Հարգանքով`
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ
Պրոֆ. Արամ Հակոբյան