Փուչիկին շատ էր տանջում Կակտուսի ծարավը, արդեն քանի շաբաթ է՝ իր սիրելին տքնում է ամառային արևի տակ, չորությունից ցամաքել ու նվաղել է ծարավից։ Փուչիկի համար աշխարհում հիմա միայն մեկ տարերք գոյություն ունի՝ ջուրը, միայն մեկ նպատակ՝ այդ ջուրը Կակտուսին հասցնելը։

Նրա ամբողջ միտքն աշխատում է այդ մեկ նպատակի ուղղությամբ, նրա ամբողջ սիրտը լցված է միայն մեկ ցանկությամբ, բոլոր շարժումները, որ նա ի զորու է կատարել՝ տատանելով իր ներսի օդն ու թափահարելով իր միակ թել-պոչը, հիմա ուղղված են պատուհանի գոգին դրված բաժակով ջուրը Կակտուսին մոտեցնելուն։ Փուչիկը մեկ մտքի մարմնավորում է, համակված ցանկություն, կենտրոնացած կամք։ Վերջապես, հերթական շարժումից բաժակի հարևանությամբ դրված օդ փչող սարքը շուռ է գալիս և կոտրում բաժակը, ջուրը հոսում է դեպի կակտուսի ոտքերը։ Կակտուսը տխուր աչքերով նայում է փուչիկին, նա չի կարող կլանել ջուրը, քանի որ արմատների ամբողջ ուժով աճել է դեպի օդ փչող սարքի միացման կոճակը։

Հեղինակ՝ Նարինե Ներսիսյան

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: