Ինչպես ասում էին հին հռոմեացիները` “ժամանակները փոխվում են, փոխվում ենք նաև մենք նրանց հետ միասին”: Վաղուց անցել են այն ժամանկները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ  չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվացքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:


Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և, հատկապես, սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք  են բերվում  սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ  և պոռնոֆիլմերի CD  այլն:
Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված “մութ սենյակներ”-ը` զվարճալի վայրեր,  որոնք նախատեսված են կիբերսեքսի համակրգչային հատուկ ծրագրերին միանալու համար:

Եվ ովքե՞ր են դիմում այդ միջոցներին

Մեր դիտարկումների արդյունքում այդ մարդիկ
`

-    կասկածամիտ, տագնապային մարդիկ են, որոնք իրենց շրջապատող մարդկանց  համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն,  ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը  և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;
-    մարդիկ են, որոնց  բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը;
-    ֆիզիկապես տկար մարդիկ են, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս  գերտղամարդ և գերկին զգալու:
-    տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ են, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևա, մյուսը` ավելի երիտասարդ:
-    տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ են, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց  սեքսուալ ֆանտազիաները:
-    սոցիալապես ոչ կայացած մարդիկ են, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն.  պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է...բացի իրական հարաբերություններից;
-    հատուկ մարդիկ են, որոնք  ձգտում են  վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ;
-    այն մարդիկ են, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից,  որը ունի հետևյալ հետևանքները` հղիություն և սեռավարակներ:
-    Իհարկե և օնլայն սեքսուալ ակտիվությունը, և կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ մարդ մնում ինքն իր հետ, և որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան և ամենը կեղծվում է, փոխարինելով և ոչնչացնելով նորմալ միջանձնային ինտիմ հարաբերությունները:
Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիառակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:

Անհատի վիրտուալ էռոտիկ երևակայությունը գրեթե երբեք չի համընկնում իր իրական սեքսուալ վարքի հետ:

Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:
Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց ` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:
Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պորթկում,  որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:


ԵՎ ինչ անել՞

Ես առաջարկում եմ մտնել այդ հիասքանչ աշխարհը և վայելել բնական հաճույքները և ոչ թե սուռոգատը  (կեղծիքը):

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: